103news.com
World News in Armenian
Февраль
2018

Ամեն տարի մեծ թվով կանանց մոտ բարդ փուլերում ախտորոշվում է կրծքագեղձի քաղցկեղ. մեկնարկում է «Վաղ և ճշգրիտ›› կարգախոսը կրող արշավ

0

Փետրվարի 4-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր: Այսօր մամուլի ասուլիսին «Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպության հիմնադիր նախագահ Նվարդ Քոչարյանը, նշեց, որ մեկնարկում է ‹‹Վաղ և ճշգրիտ›› կարգախոսը կրող արշավը և ներկայացրեց արշավի նպատակները, նախատեսված միջոցառումներ:

«Այս կարգախոսն ենք ընտրել, քանի որ կրծքագեղձի քաղցկեղը բավականին մեծ տարածում ունի մեր հանրապետությունում և յուրաքանչյուր տարի բավականին մեծ թվով կանայք ախտորոշվում են այս հիվանդությամբ և ցավալին այն է, որ բավականին բարդ 3-րդ, և 4-րդ փուլերում են ախտորոշվում, երբ դժվար է լինում բուժումը»,-ասաց նա: Նա նշեց, որ վաղ ախտորոշման դեպքում, ապաքինման շանսերը մեծանում են և ավելի մատչելի է լինում բուժումը:

«Ցավոք քիչ չեն դեպքերը նաև, որ երբ ախտորոշումը ճշգրիտ չի լինում և կարևոր է, որ ոչ միայն վաղ, այլ նաև ճիշտ ախտորոշումը: Սակայն ամենամեծ խնդիրը վաղ հայտնաբերումն է, ճշգրիտ ախտորոշման հետ այդքան խնդիր չունենք, քանի որ մեր երկրի մասնագետները չեն զիջում եվրոպացի, կամ ամերիկացի մասնագետներին, հիմնականում մեր մասնագետները բավականին պատրաստված են և հմուտ են»,-ասաց նա, թեև նկատեց, որ Հայաստանում «երկրորդ կարծիք» իմանալու մշակույթը չկա և երկրորդ բժշկի մոտ մարդիկ չեն գնում:

Նվարդ Քոչարյանը  նշեց, որ լինելու է հանրային իրազեկման միջոցառումներ, մարզային այցելություններ, Արցախ այցելություններ, սկրինինգային ծրագրեր: Նա ասաց, որ ապրիլինի 1–ին նախատեսում են դեղձենիների պուրակ ունենալ և ծառատունկ կազմակերպել: Նա նշեց, որ դեղձենին պայմանավորված է նրանով, որ կրծքագեղձի քաղցկեղի պայքարի խորհրդանշական գյուղը հենց վարդագույնն է և դեղձի ծառը հենց վարդագույն երանգ ունի: Ապրիլի երկրորդ կեսին մեծ կոնֆերանս է նախատեսվում և արտերկրից եկած հյուրերի կողմից կլինեն զեկույցներ, կմասնակցեն ոչ միայն բժիշկները, այլ նաև պացիենտները: 

Կազմակերպության հիմնադիր նախագահն  ասաց, որ նախկինում կատարված միջոցառումների շրջանակներում վաղ հայտնաբերման դեպքեր շատ են եղել, թեև մարզերում պատկերը սարսափելի չէ: «Կարևոր է, որ մեր հասարակությունը ոչ միայն իրեն սիրելով գնա բժշկի, այլ նաև իմանա, ինչպես դա անել: Ցավալին այն է, որ մեր հասարակությունը ստորադասում է իր առողջությունը:  Ինքնահետազոտումը կրծքագեղձի քաղցկեղի դեպքում հայտնաբերման ամենահիմնական միջոցն է, բայց եթե կինը շոշափելով ինչ-որ բան նկատում էլ է,  միևնույն է չի դիմում բժշկի՝ մտածելով գումարի մասին, թեև նախնական հետազոտման համար գումարը քիչ է լինում»,-ասաց նա: 

Նա հայտնեց, որ ըստ պաշտոնական տվյալների` տարեկան մոտավորապես 1200 նոր դեպք է ախտորոշվում, որից 40-45 տոկոսը երրորդ չորրորդ փուլերում և կա երիտասարդացման միտում: Այն ինչ, եթե ախտորոշվի վաղ շրջանում, ապա բուժման արդյունավետությունը կլինի շատ ավելի բարձր, շատ երկրներում կրծքագեղձի քաղցկեղը դասվում է բուժելի հիվանդությունների թվին:

Անի Սահրադյանը, որպես քաղցկեղ վերապրած մարդ, նշեց, որ իր մոտ քաղցկեղը բավական ուշ փուլում է հայտնաբերվել: «Ես իմ օրինակով ուզում եմ բոլորին կոչ անել, որ եթե գոնե տարին մեկ անգամ գնան հետազոտվեն, շատ ավելի մատչելի կլինի թե բուժումը, թե կյանքին սպառնացող վտանգը, թե ապրումները»,-ասաց նա և նշեց, որ հնարավորություն չունենալը, վախերը այդ ամենը պատճառաբանություններ են:

«Մարդիկ վախենում են բախվել այդ ախտորոշման հետ, բայց վախենալու ոչինչ չկա, քանի որ քաղցկեղը դատավճիռ չէ, անգամ այն փուլերում, երբ թվում է՝ ամեն ինչ վերադարձնել չի լինի»,-ասաց նա և նշեց, որ իր մոտ քաղցկեղը երրորդ-չորրորդ փուլում է հայտնաբերվել:

Նշենք, որ «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ-ի շնորհիվ բազմաթիվ պացիենտների ընձեռվել է հնարավորություն ստանալ մասնագիտական խորհրդատվություն որակավորված մասնագետների կողմից: «Եվրոպա Դոննա Արմենիա» առաջին պացիենտական կազմակերպությունը հանդիսանում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարող «Եվրոպա Դոննա» եվրոպական կազմակերպության ներկայացուցիչը Հայաստանում: Կազմակերպությանն անդամակցում է ևս 46 երկիր Եվրոպայից և Միջին Ասիայից: Գործունեության հիմնական նպատակը՝ հասարակության շրջանում կրծքագեղձի քաղցկեղի հիվանդության իրազեկվածության բարձրացումն է, հիվանդության վաղ հայտնաբերման  վաղ բուժման առավելությունների և կանխարգելման ընդգծումը:





Губернаторы России
Москва

Собянин сообщил об уничтожении БПЛА, летевшего на Москву





Москва

Заключительный отборочный этап на Кубок России по гонкам дронов прошел в Москве


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин поздравил работников дорожного хозяйства с профессиональным праздником



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Тимати

Решетова и Тимати пустили сына за руль Bugatti за 420 млн рублей в его день рождения




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Якутянка стала чемпионкой России по дзюдо

«Краснодар» разгромил «Спартак» со счетом 3:0 и вышел на первое место в РПЛ

Заключительный отборочный этап на Кубок России по гонкам дронов прошел в Москве


Андрей Рублёв

Спортивный врач рассказал, из‑за чего теннисисту Рублеву могли ампутировать яички



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Мужики плачут, что им не дают! В ком проблема?



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России