«Արսենալի» ակադեմիայի նախկին ղեկավարը պատմել է Հարի Քեյնին հեռացնելու պատճառի մասին
Լոնդոնի «Արսենալի» ակադեմիայի նախկին ղեկավար Լիամ Բրեյդին պատմել է, թե ինչու են հեռացրել անգլիացի հարձակվող Հարի Քեյնին:
«Նա մի քիչ գեր էր: Հարին այնքան էլ սպորտային չէր, սակայն մենք սխալ թույլ տվեցինք: Այո, ցավոք սրտի, ամեն ինչ այդպես էր. Քեյնը գեր էր, ոչ աթլետիկ, սակայն մենք սխալվեցինք:
Սակայն իր նպատակասլացության շնորհիվ Հարին անհավանական կարիերա ունի:
Նա արժանի է դրան, քանի որ իր բնավորությունը ստիպում է նրան առաջադիմել»,- Բրեյդիի խոսքը մեջբերում է «Corriere della Sera»-ն: