Դոնալդ Թրամփի որդին սպիտակ փոշիով ծրար է ստացել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդի Ջոն Թրամփ-կրտսերը սպիտակ փոշիով ծրար է ստացել: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ծրարը բացել է Ջոն Թրամփ-կրտսերի կին Վանեսա Թրամփը:
Նշվում է, որ 40-ամյա մոդել և հինգ երեխաների մայր Վանեսա Թրամփը տեղափոխվել է հիվանդանոց՝ որպես նախազգուշական միջոց:
Ինչպես ավելի ուշ РИА Новости-ին հաղորդել է Նյու Յորքի ոստիկանության ներկայացուցիչը՝ ծրարի պարունակությունը կասկածներ չի առաջացնում:
Հայտնի է, որ անցած տարվա սեպտեմբերին Թրամփ-կրտսերը հրաժարվել է Գաղտնի ծառայության օգնությունից, որը մասնավորապես զբաղվում է ԱՄՆ առաջին դեմքերի և նրանց ընտանիքների պաշտպանությամբ: Նախագահի որդու խոսքով՝ ինքը ցանկացել է «ավելի շատ գաղտնիություն ունենալ»: