Добавить новость
103news.com
World News in Armenian
Февраль
2018

Որտեղ պոչամբար ունենք՝ խնդիր ունենք. գետը՝ որպես էկոհամակարգ, օրգանիզմ  ոչնչանում է, սա շատ վատ կառավարման արդյունք  է. Սեյրան Մինասյան

0

Որտեղ պոչամբար ունենք, նշանակում է՝ պոչամբարից ներքև խնդիր ունենք: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը՝ նկատելով, որ խնդիրներն առկա են թե՛ գործող, թե՛ չգործող պոչամբարների մեծ մասում: Նրա գնահատմամբ՝ նման պատկեր է ստեղծվել պոչամբարների փնթի կառուցման հետևանքով:

«Պետք է այդ պոչամբարները նորմալ կառուցեն և շահագործեն, ինչը չի արվում: Պոչամբարն ինքը, ըստ էության, բնապահպանական կառույց է, բայց մեզ մոտ այդ ամենն այնքան փնթի ու վատ է արվում, որ նույնիսկ այդ բնապահպանական կառույցը փոխարենն իր ֆունկցիան կատարի, հակառակն է անում»,- ասաց նա:

Մինասյանը նշեց, որ բավականին լուրջ խնդիրներ կան նաև օրենքի կառավարման հետ կապված: Միևնույն ժամանակ նա շեշտեց, թե աղտոտումը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ հանքարդյունաբերության ոլորտը չի կարգավորվել: Փորձագետը նաև չի հասկանում՝ ինչու է կառավարությունը հայտարարում, որ հանքարդյունաբերությունը պետության գերակա ճյուղերից է, քանի որ, ըստ նրա, թվերն այլ բան են ցույց տալիս:

«Հանքարդյունաբերությունը գերակա ճյուղ չէ՝ ՀՆԱ-ի 2.5 տոկոսն է կազմում, այդ երբվանի՞ց է 2.5 տոկոսը 100-ի մեջ գերակա:  Քանի դեռ այս ոլորտը կարգավորված չէ, աղտոտումը շարունակվելու է: Հանքարդյունաբերության ճնշումը գետերի վրա մեծ է, որն ընդհանրապես փոխում է գետի էկոհամակարգը և հասցնում մեռյալ վիճակի»,- հավելեց Մինասյանը:

Խոսելով գետերի աղտոտվածության մասին՝ Մինասյանը շեշտեց, որ գետերում հիմնականում ծանր մետաղներ են, որոնք մարդու առողջությանը վնաս են հասցնում: Ոչ միայն մարդու առողջությունն է վնասվում, այլև գետի էկոհամակարգը: Ըստ ջրային էկոհամակարգերի մասնագետի՝ Հայաստանում գետերը 5-րդ աստիճանի աղտոտվածություն ունեին դեռևս տարիներ առաջ, որը գետերի աղտոտվածության ամենաբարձր աստիճանն է:

«Գետին կամ լճին չի կարելի մոտենալ զուտ քիմիական գնահատումներ տալու համար, որովհետև դա ընդհանուր համակարգ է, իսկ Հայաստանում առայժմ քիմիայի մասով է գնահատվում, բայց էկոհամակարգի տեսանկյունից էլ պետք է մոնիթորինգներ իրականացնել: Գետը՝ որպես էկոհամակարգ, որպես օրգանիզմ  ոչնչանում է, օրինակ՝ Աղթալա գետ չկա, կա Աղթալա պոչատար, հիմա Ճոճկանն էլ նույն  վիճակին բերեցին, նույն վիճակին է Շնող  գետը, նույն վիճակին է Կապանի Ողջի գետը, վերացրին Արծվանիկ, Նորաշենիկ գետերը, հիմա անցել են Գեղիին:  Կարճևան գետը պոչատար է, որովհետև այնտեղ հոսում են պոչամբարի թափոնները, այս ամենը պարզապես վատ, շատ վատ  կառավարման արդյունքն  է: Այսօր այս խնդիրների նկատմամբ ցինիկ անտարբերություն է»,-ընդգծեց Սեյրան Մինասյանը:

Աղտոտման մեկ այլ վտանգավոր տեսակ փորձագետը համարում է կոմունալ- կենցաղային բնույթի աղտոտումները, ինչն առկա է Հրազդան, Ախուրյան  գետերում, Երևանյան լճում և այլ տարածքներում, որտեղ կան մեծ բնակավայրեր: Սեյրան Մինասյանը համոզված է, որ բացեր կան նաև ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտում, բայց որպես հիմնական խնդիր, թիրախավորում է կառավարումը:

«Խնդիրն այն է, որ բոլորը մտածում են, թե Բնապահպանության նախարարությունն է պատասխանատուն, բայց այդ համակարգը Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանն է: Նրանք են պայմանագիր կնքում հանքարդյունաբերողի հետ, որը ոչ մեկս չենք տեսնում, ու ինչ ուզում՝ գրում են: Ըստ էության՝ Բնապահպանության նախարարությունը միայն առաջին փուլում ֆունկցիա ունի»,- շարունակեց փորձագետը:

Ջրային էկոհամակարգերի մասնագետը շեշտեց, որ դեռևս 4-5 տարի առաջվա ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ ՀՀ ջրերը 15-20 տոկոսի չափով աղտոտված են: Նրա դիտարկմամբ՝ խնդիրն այս պահին ավելի խորացած է, քանի որ ոլորտի կարգավորման շոշափելի քայլ մինչ օրս չի արվել:

 





Губернаторы России
Москва

Собянин рассказал о развитии системы социальной помощи в Москве





Москва

Четверых пострадавших при атаке на Севастополь детей госпитализировали в РДКБ


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о развитии системы социальной помощи в Москве



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Юрий Визбор

В мытищинской библиотеке отметили 90-летие со дня рождения Юрия Визбора




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Ростелеком: Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»

«Иркутск» принимает «Родину-М»: прямая трансляция

Депутат МГД Киселева назвала санкции ЕС поводом для поздравлений


Анна Калинская

Калинская уступила Пегуле в финале турнира в Берлине



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Путин направил телеграммы с благодарностью лидерам КНДР и Вьетнама



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России