Չեմպիոնների լիգա. «Յուվենտուս»-«Տոտենհեմ»` 2:2 (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչում «Յուվենտուսը» «Ալյանց Արենա» ստադիոնում ընդունեց «Տոտենհեմին»:
Հանդիպման հաշիվը 2-րդ րոպեին բացեցին թուրինցիները: Միրալեմ Պյանիչի փոխանցումից հետո գնդակը «Տոտենհեմի» դարպասն ուղարկեց Գոնսալո Իգուայինը: 7 րոպե անց արգենտինացին դարձավ դուբլի հեղինակ` անվրեպ իրացնելով նշանակված 11 մետրանոցը:
Առաջին խաղակեսի վերջնամասում «խթանները» կարողացան կրճատել հաշվի տարբերությունը: 35-րդ րոպեին լոնդոնյան ակումբի կազմում գոլ խփեց Հարի Քեյնը:
45-րդ րոպեին հանդիպման մրցավար Ֆելիքս Բրիխը ևս մեկ անգամ մատնանշեց 11 մետրանոցի նշակետը, սակայն Իգուայինը վրիպեց և չկարողացավ հեթ-տրիկ ձևակերպել:
Երկրորդ խաղակեսում հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը: 71-րդ րոպեին գոլ խփեց Քրիստիան Էրիկսենը:
Նշենք, որ մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 7-ին:
«Յուվենտուս»-«Տոտենհեմ»` 2:2
Գոլերը` Իգուային (2, 9, 11 մետրանոց) - Քեյն (35), Էրիկսեն (71)