Եվրոպա լիգա. «Արսենալը» ժամանել է Շվեդիա
Հայաստանի ընտրանու և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ ՄԽիթարյանը թիմի հետ ժամանել է Շվեդիա:
Լոնդոնյան ակումբը Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի շրջանակում ուժերը կչափի «Էստերսունդի» հետ:
Հանդիպումը կկայանա վաղը` փետրվարի 15-ին, Երևանի ժամանակով 22;00-ին:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում հանդես է գալու 77 համարի խաղաշապիկով: