Добавить новость
103news.com
World News in Armenian
Февраль
2018

«Ինչու են «թուրքերը» փնտրում իրենց արմատները». ստամբուլահայ գործիչը՝ Թուրքիայում «տոհմածառային ճգնաժամի» մասին

0

Պոլսահայ գործիչ Երվանդ Օզուզունն անդրադարձել է վերջին շրջանում Թուրքիայում մեծ աղմուկ հանած «տոհմածառային ճգնաժամին»՝ խոսելով երկրի հանրային ծառայությունների կայքի կողմից ընտանեկան տոհմածառի մասին տեղեկություններ տրամադրող նոր ծառայության մասին, որը մեծ աղմուկ է առաջացրել Թուրքիայում:

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Թուրքիայի հանրային ծառայությունների կայքը նոր յուրահատուկ հնարավորություն է ընձեռել քաղաքացիներին՝ ծառայությունների բաժնում ավելացնելով անձի և նրա ընտանիքի տոհմածառի մասին ամբողջական տեղեկությունների հարցման հնարավորությունը:

«Նախկինում բնակչության և քաղաքացիության հարցերի վարչությունում ընտանիքի անցյալի ու ազգության մասին մանրամասն տեղեկություններ չէին տրամադրվում: Առկա արխիվային գրանցամատյանների հետ կապված կար դրանց հասանելիության սահմանափակման գաղտնի որոշում: Նշանակում է՝ իրականությունը երբեմն կարող է դեմ լինել այս երկրի ազգային շահերին: Այս որոշումը փաստացի չեղարկվեց 2018 թվականի փետրվարի 8-ին, երբ հանրային ծառայությունների կայքը բոլորին հնարավորություն տվեց առցանց ուսումնասիրել ընտանեկան արխիվը: Ի՞նչն է փոխվել՝ չգիտենք: Օրինակ՝ բնակչության վերաբերյալ որոշ փաստաթղթերում մարդկանց էթնիկ պատկանելիությամբ կոդավորել են: Մենք՝ հայերս, 2-րդ համարի տակ ենք: Գուցե և պետքական ժամանակ օգտագործելու համար պահում են այս կոդերը», - գրում է Օզուզունը:

Նա նկատում է, որ այս ծառայության՝ այդքան մեծ պահանջարկ վայելելն ու առաջին իսկ օրվանից ինտենսիվ հարցումների պատճառով սերվերի «կախելը» բնավ պատահական չէ:

«Այս երկրում կա մի իրականություն, որ նման բաները թաքցվել են շատ մարդկանց կողմից՝ որպես ընտանեկան գաղտնիք: Մենք շատ ենք հանդիպում մարդկանց, ովքեր մեզ հետ կիսում են այդ գաղտնիքը, բայց դա մնում է մեր մեջ: Այս ծառայության հանդեպ նման բուռն հետաքրքրությունն ապացուցում է, որ այս երկրի մարդիկ հաճախ իրենց տոհմի ու արմատների մասին ամեն ինչ չէ, որ գիտեն: Մենք գիտենք նաև, որ այս երկրում կան մարդիկ, որոնց բնավ չի հետաքրքրում ուսումնասիրության սպասվող պատասխանը, կամ էլ նրանք, ովքեր անհանգստություն կզգան եղած արդյունքից: Կրոնամոլ ու ազգայնական զանգվածի համար իրենց հայ լինելը ցույց տվող ուսումնասիրության հանդիպելը պետք է որ մեծ տրավմա լինի, չէ՞», - շարունակում է հեղինակը՝ ավելացնելով, որ այդ դեպքում ինքը շատ հանգիստ է, քանի որ ի տարբերություն շատերի՝ լավ գիտի իր արմատները:

«Պապիկս, ում անունը կրում եմ, և առհասարակ հորս կողմը բոլորն էլ Ամասիայից՝ տարածքի բնիկներից են: Ցավոք, նրանք բոլորն էլ այժմ անգերեզման մեռելներ են: Բոլորի մահվան թիվը մեկ բան է ցույց տալիս՝ 1915»,- գրում է Օզուզունը՝ նշելով նաև, որ իր մորական կողմի ընտանիքը Մերզիֆոնի հայերից են, որոնք բռնության հետևանքով ստիպված են եղել ձևական իսլամ ընդունել՝ ավելի ուշ վերադառնալով քրիստոնեությանը:

Նշենք, որ մինչ օրս կայքի տվյալ ծառայությունից հասցրել է օգտվել ավելի քան 8 մլն մարդ, չափից դուրս ծանրաբեռնվածության հետևանքով կայքն առաջին օրերին դադարեցրել է աշխատանքը, այնուհետև նորից վերաբացվել:

Համացանցում նույնիսկ հայտնվել են ծառայությունից օգտված քաղաքացիներին ծաղրող հոլովակներ, որտեղ ցուցադրվում է իրենց թուրք ազգայնական համարող, սակայն հանկարծակի իրենց հայ լինելը բացահայտած անձանց շոկային արձագանքը համակարգչի դիմաց: Իսկ սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր շտապել են կատակել, որ նման ծառայության ի հայտ գալուց հետո շուտով կպարզվի, որ բոլոր թուրք ազգայնականներն իրականում թրքության հետ որևէ կապ չունեն: Մի մասն էլ կատակով նշել է, որ այս ծառայությունը կնպաստի Թուրքիայի արևելքում հայ և ասորի, իսկ Էգեյան ծովի և Սևծովյան հատվածում հույն բնակչության կտրուկ աճին:





Губернаторы России
Москва

Мэр Москвы Собянин поздравил столичных выпускников с окончанием школы





Москва

Врач дерматолог-косметолог Мадина Байрамукова: что делать, если вас ужалила медуза


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин поздравил московских выпускников с успешным окончанием школы



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Алсу

LM: разведенная Алсу воспитывает детей добрыми и сострадательными




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Сотрудник Управления Росгвардии по Пермскому краю стал участником марафона спортивных успехов

В центре Москвы 30 июня временно изменится схема движения транспорта из-за велогонки

КОМПАНИЯ LG НАЗВАНА ОФИЦИАЛЬНЫМ ПАРТНЕРОМ ЧЕМПИОНАТА МИРА ПО КИБЕРСПОРТУ 2024 ГОДА В САУДОВСКОЙ АРАВИИ


Уимблдон

Теннисистка Анастасия Тихонова вышла в ½ финала квалификации Уимблдона



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Врач дерматолог-косметолог Мадина Байрамукова: что делать, если вас ужалила медуза



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России