Добавить новость
103news.com
World News in Armenian
Февраль
2018

Գերմանիայի թուրքերը դատի են տալիս իրենց «ուղտարած» և «թափթփուկ» կոչած ազգայնական պատգամավորին

0
Գերմանիայի թուրքերը դատի են տալիս իրենց «ուղտարած» և «թափթփուկ» կոչած ազգայնական պատգամավորին

Գերմանիայի թուրքերը պատրաստվում են դատի տալ «Բունդեսթագի» աջ ազգայնական պատգամավոր Անդրե Պոգգենբուրգին, ով նախօրեին թուրքերին անվանել է անհայրենիք ուղտարածներ ու հիշեցրել մեկուկես միլիոն հայերի ցեղասպանության մասին: Աղմկահարույց այս հայտարարությունը հնչել էր Զատկի տոնին նախորդած ավագ չորեքշաբթի օրը՝ Գերմանիայում ավանդաբար անցկացվող հավաքի ժամանակ, երբ քաղաքական ուժերի ներկայացուցիչները գարեջրի սեղանների շուրջ սուր քննադատության են ենթարկում ընդդիմախոսներին:

«Այդ չաման վաճառողների վրա դեռ 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունն է ծանրացած, և նրանք դեռ մեզ ուզում են պատմություն սովորեցնել ու հայրենիքի՞ց խոսել: Այդ խելապակասները մեզ սովորեցնելու ոչինչ չունեն: Այդ ուղտարածներին պետք է իրենց տեղն ուղարկել՝ Բոսֆորից շատ հեռու, իրենց ցեխաշեն խրճիթների ու մեծաքանակ կանանց մոտ»,- ասել էր Պոգգենբուրգը:

Գերմանիայում բնակվող միլիոնավոր թուրքեր գերմանացի ազգայնական գործչի թիրախում էին հայտնվել այն բանից հետո, երբ քննադատել էին Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը Հայրենիքի նախարարություն կոչելու առաջարկը: «Այդ «հայրենիք» եզրույթի վրա կենտրոնանալը հանդուրժողականություն տարածելու փոխարեն ավելի կխորացնի բաժանարար գծերը»,- հայտարարել էր Գերմանիայի թուրքական համայնքի առաջնորդը:

«Նրանք իրենց իրավունք են վերապահում մեզ դա՞ս տալ»,- հակադարձել էր Պոգգենբուրգը՝ չխնայելով նաև երկքաղաքացիություն՝ Թուրքիայի և Գերմանիայի անձնագիր ունեցողներին: «Նրանք իրականում հայրենիք չունեցող թափթփուկներ են, որոնց կարիքը Գերմանիան չունի»,- հավելել էր գերմանացի գործիչը:

Ավելին՝ աջ ազգայնականների հավաքին ներկա գերմանացիները բուռն ու տևական ծափահարություններով են ողջունել խորհրդարանի մեծությամբ երրորդ խմբակցության պատգամավորին: Ոմանք անգամ բացականչել են՝ թուրքերին պետք է արտաքսել:

Գերանիայի քաղաքական դաշտում, սակայն, ազգայնականների առաջնորդի ելույթը միանշանակ չի ընդունվել․ Գերմանիայի նախագահ ֆրանկ Վալտեր Շտայնմայերը քննադատել է նրան՝ հորդորելով զերծ մնալ ատելություն սերմանող կոչերից, Գերմանիայի թուրքական համայնքը համակարգող կազմակերպության նախագահ Գոկայ Շոֆօղլուն էլ սպառնացել է դատարան դիմել: «Մենք այսպիսի վիրավորանքները չենք կարող կուլ տալ կամ մոռացության մատնել: Ի վերջո՝ այդ հայտարարությունները հնչում են մի կուսակցության կողմից, որն այժմ տեղ ունի Գերանիայի խորհդարանում»,- հայտարարել էր Գոկայ Շոֆօղլուն:

Պոգգենբուրգի՝ «Գերմանիայի այլընտրանք» աջ ազգայնական կուսակցությունն անցած աշնանը կայացած խորհրդանական ընտրություններում ստացավ ձայների 13 տոկոսը՝ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ դառնալով «Բունդեսթագի» երրորդ ամենամեծ խմբակցությունը:





Губернаторы России
Москва

Сергей Собянин: Предоставляем индивидуальный набор услуг





Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Более 12 тысяч жителей Москвы и Московской области получают повышенную пенсию за работу в сельском хозяйстве


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Песня

Продвижение Песни или Музыки в YouTube, RuTube, ВКонтакте, ЯндексДзен и других видеоплощадках!




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Юбилейные медали получат почти 6 тысяч бамовцев

Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»: лидируют темы ИИ, кибербезопасности граждан и цифровизации отраслей народного хозяйства

Депутат МГД Киселева назвала санкции ЕС поводом для поздравлений


Уимблдон

Елена Рыбакина впервые в 2024 году сыграла на Уимблдоне



Новости Крыма на Sevpoisk.ru


Минск

Белоруссия планирует наращивать товарооборот с Ленобластью



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России