Անկարայում Թիլերսոնի այցի դեմ բողոքի ցույց է անցկացվել,ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի այցի կապակցությամբ բողոքի ցույց կազմակերպած քաղաքացիների դեմ, այս մասին հայտնում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Հայտնի է, որ 150 հոգուց բաղկացած ցուցարարների խումբը հավաքվել է Ankara Palace հյուրանոցի շենքի դիմաց, որտեղ պետք է կայանա Թիլերսոնի և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի համատեղ մամուլի ասուլիսը: Ցույցի կազմակերպիչները նաև նշել են, որ իրենք չեն ունեցել ցույց անկացնելու համապատասխան թույլատվություն քաղաքապետարանից:
Բողոքող քաղաքացիները համոզված են, որ հենց ԱՄՆ-ն է կանգնած Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ետևում, ինչպես նաև աջակցում է քուրդ ահաբեկիչներին Սիրիայում: