Հազար բառի փոխարեն. Ճապոնացին նկարազարդումների միջոցով արտահայտում է իր զգացողությունները (նկարազարդումներ)
Երբեմն պատկերներն ավելի խոսուն են, քան բառերը, ահա թե ինչու Avogado6 ծածկանունով ճապոնացի նկարիչն ընտրել է իր զգացողություններն ու մտքերն արտահայտելու այս միջոցը:
Bored Panda-ն գրում է, որ նկարազարդողն ու վիդեո խմբագիրը չի սիրում կիսվել իր կյանքի մասին մանրամասներով:
«Ես սովորական մարդ եմ, որը քիմիա է սիրում», - իր մասին Twitter-ում գրել է նա:
Նշվում է, որ նկարիչն ավելի քան 664 հազար հետևորդ ունի Twitter-ում և արդեն հասցրել է իր աշխատանքներով երկու գիրք հրապարակել: