«Յան Ռեգենսբուրգը» գերկամային հաղթանակ է տարել Սարգիս Ադամյանի գոլի շնորհիվ (տեսանյութ)
Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայի 24-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» տանը 0:3 հաշվով պարտվելուց հետո կարողացել է հաղթել 4:3 հաշվով:
Հանդիպման 65-րդ րոպեին հաղթական գոլն իր հաշվին է գրանցել Հայաստանի ընտրանու հարձակվող Սարգիս Ադամյանը:
Այս հաղթանակից հետո «Յան Ռեգենսբուրգը» 36 միավորով 4-րդ տեղում է: