Добавить новость
103news.com
World News in Armenian
Март
2018

Այսօր լրանում է մարտիմեկյան իրադարձությունների 10-րդ տարելիցը (լուսանկարներ)

0

Այսօր լրանում է 2008-ի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների տասնամյա տարելիցը: 2008-ի այս օրը (լույս 2-ի գիշերը) Երևանի կենտրոնում գնդակահարվեցին ու հրազենային բեկորային վնասվածքներից զոհվեցին տասը ՀՀ քաղաքացիներ՝ ինչպես հանրահավաքների մասնակիցներից, այնպես էլ ոստիկանությունից: Նրանք են՝ Տիգրան Խաչատրյան, Զաքար Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան (զինծառայող), Գրիգոր Գևորգյան, Համլետ Թադևոսյան (ոստիկանության ծառայող): Շուրջ 300 մարդ մարմնական,հրազենային, բեկորային և այլ վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոցներ:

Մարտիմեկյան քրեական գործի նյութերի համաձայն՝ նշված իրադարձությունների ժամանակ 278 անձ (221 ոստիկան և 57 քաղաքացիական անձ) ստացան մարմնական վնասվածքներ, վնասվեցին տասնյակ տրանսպորտային միջոցներ, իսկ տուժող են ճանաչվել ոստիկանության 220 աշխատակից և զինծառայող, ու 58 քաղաքացիական անձ, որոնցից 20-ին պատճառվել է մարմնական վնասվածք, իսկ 38-ին`գույքային: Արդյունքում` մեղադրանք առաջադրվեց 152 անձի. սակայն նրանցից միայն 117–ի վերաբերյալ գործը ուղարկվեց դատարան:

Հարյուրավոր մարդիկ հայտնվեցին անազատության մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը)  301–րդ՝ իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, 316-րդ իշխանության ներկայացուցչի՝ նկատմամբ բռնություն գործադրելը, 176-րդ՝ ուրիշի գույքի հափշտակություն հոդվածների հատկանիշներով:

2008-ի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի էին ունեցել ՀՀ նախագահի ընտրություններ, դրան հաջորդող բոլոր օրերին, մինչև մարտի 1-ը ներառյալ, Ազատության հրապարակում ՀՀ հիմնադիր և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն անցկացնում էին շուրջօրյա ցույցեր ու հանրահավաքներ:

Ամեն ինչ սկսվեց, երբ մարտի 1-ի առավոտյան ժամը 6։30-ին ներքին գործերի նախարարութան ուժերը մահակներով, էլեկտրական հարված հասնող սարքերով հարձակում գործելով Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների վրա, ցրեցին նրանց, որոնց թիվը, ըստ հաղորդվող տվյալների, կազմում էր 700-1000 մարդ։ Այդ օրը առավոտյան Երևանի կենտրոնում կարելի էր տեսնել Ազատության հրապարակից վազող, բերման ենթարկվող բազմաթիվ արյունլվա ու ծեծված մարդկանց, որոնք քաղաքացիներին պատմում էին այդ օրը Ազատության հրապարակում իրականացված դաժանությունների մասին:

Հետո ականատես-վկա-մասնակիցները մարտիմեկյան դատավարությունների ընթացքում պիտի վկայեին, որ իշխանական ուժերը զենքեր և նռնակներ էին տեղադրել քնած բողոքարարների վրաններում՝ Ազատության հրապարակը, ինչպես այն ժամանակ էր ձևակերպվում՝ մաքրելու համար:

Արդեն ժամը 11։00-ին մոտ Ազատության հրապարակն ամբողջությամբ «մաքրված» Էր, ինչի արդյունքում 2019-ի փետրվարի 19 նախագահական ընտրությունների հայտարարված արդյունքների դեմ բողոքող հուժկու հանրահավաքների մասնակիցները, արդեն ժամը 12-ի դրությամբ հավաքվել էին Երևանի Շահումյան հրապարակում՝ Մյասնիկյանի արձանի հարևանությամբ: Տեղանքն ընտրված էր այն սիմվոլիկայով, որ արձանը տեղակայված է ՀՀ–ում  Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանատների մեջտեղում:

Ժամեր անց, մթնոլորտը նույնքան լիցքավորված էր Շահումյանի անվան հրապարակում, որի մի կողմում, ցուցարարներն էին, իսկ մյուս կողմում,  ոստիկանության հատուկ ծառայողներն էին: Ինչպես կեսօրին հայտարարել էր, Լևոն Տեր-Պետրոսյանը, իրեն արգելված էր լքել Ծիծեռնակաբերդում գտնվող տունը, սակայն շարժման մյուս առաջնորդները ողջ օրվա ընթացքում  Մյասնիկյանի արձանի մոտ էին: Ողջ օրվա ընթացքում ցուցարարներից պահանջվում էր ազատել հրապարակը, տեղի էին ունենում լոկալ բախումներ, ոստիկանին պաշտպանելու համար դանակահարվեց «Ժառանգության»` այն ժամանակվա շարքային անդամ՝ Արմեն Մարտիրոսյանը: Իսկ ժամը 22-ի դրությամբ 20-օրյա արտակարգ ռեժիմ հայտարարվելուց հետո տեղի ունեցան արյունալի իրադարձությունների վերջին դրվագները, երբ քաղաքի կենտրոնում՝ Զաքյան, Լեոյի, Պարոնյան փողոցներում և այլուր, գնդակահարվեցին ՀՀ քաղաքացիներ: Արդեն մարտի 2-ի ժամը 2-ի դրությամբ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ ցրվելու հայտարարությունից հետո տեղում մնացածները լքեցին տարածքը:

Ինչպես հետագայում հայտարարեց  մարտիմեկյան փաստահավաք խմբի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը՝ 2008-ին ՊՆ-ում գաղտնի շտաբ էր ստեղծվել՝ «0038» հրամանով. ՊՆ-ին հրամանը հնարավորություն է տվել Զինված ուժերին ներգրավել արտակարգ դրության ժամանակ:

2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների պատճառով բոլոր դատապարտված անձինք, որոնց թվում բազում քաղաքական գործիչներ կան, ազատ արձակվեցին 2009 թվականի հունիսի 19-ին և 2011-ի մայիսի 26-ին ՀՀ ազգային ժողովի Համաներման որոշումների հիման վրա։ Ի դեպ, դատաքննությունների ընթացքում մի շարք առանցքային վկաներ հայտնեցին, որ իրենց նախաքննական ցուցմունքները կորզվել են լուրջ հոգեբանական և ֆիզիկական ճնշումների ներքո:

Նախքան այդ՝ 2008-ին ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանի գլխավորությամբ ստեղծվեց. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որի վերջնական զեկույցում, շատերի գնահատմամբ՝ հասարակության հուզող պատասխաններն այդպես էլ չկային: Խոսքը սպանությունների անմիջական կատարողների մասին է:

Tert.am-ի հետ զրույցում փաստաբան, Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող լուծարված Փաստահավաք խմբում «Ժառանգություն»-ը ներկայացրած անդամ Սեդա Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ այս իշխանությունների իշխանավարության տարիներին ոչինչ չի փոխվի, որովհետև մարտի 1-ն ըստ էության, սկսած 2008-ի մարտի 1-ից մինչև 10 տարի անց գործի բացահայտման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու առումով ոչ մի լուրջ առաջընթաց չի եղել:


«Այն, ինչը որ արվել է մանր–մունր, առանց լուրջ խորքային քննարկումների, առանց լուրջ խորքային գնահատականների է արվել: Անվերջ կոծկելու տրամադրվածություն եմ տեսնում: Տեսնում եմ, որ ցանկություն և կամք չկա, որ «Մարտի 1-ը» որպես հասարակության պահանջմունք բավարարվի»,– ասաց նա:

Ըստ Սեդա Սաֆարյանի՝ ներկա պահին դատախազության դիրքորոշումը ուղիղ հակառակն է փողոցում տեղի ունեցած և ժողովրդի համար մատչելի դարձած երևույթներին, ուղիղ հակառակ են ներկայացվում հանրությանը:

«Ես շատ եմ ցավում, որ մեր մոտեցումներն այդպիսին են և 10 տարի անց էլ չենք փոխվել: Եվ գտնում են, որ ինչքան բացահայտում արվել է, այդքանով պետք է բավարարվեն: Սա ժողովրդին մատուցված պաշտոնական վարկածն է, անվերջ ժողովրդին հիշեցնում են՝ սա է, սրանից ավելին չենք անելու և ավելին մի էլ պահանջեք: Խղճում եմ իմ ժողովրդին, որ հավատում է, որ «Մարտի 1-ի» մասով առաջընթաց կլինի: Ինձ համար «Մարտի 1-ի» բացահայտումը նույնն է, թե մարդը կտրի այն ճյուղը, որի վրա նստած է:

Բացահայտել բառը սխալ է, տպավորություն թող չլինի, որ «Մարտի 1-ը» բացահայտված չէ: Այն բոլորի համար էլ բացահայտված է, բոլորը տեսել են, թե ինչ է կատարվում փողոցում: Իրական պատասխանատվության ենթարկվողներ չեն լինի, քանի դեռ նրանք, ովքեր շահագրգիռ են, որ «Մարտի 1-ը» չբացահայտվի, չհեռանան իշխանությունից»,– ասաց նա:

«Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ ղեկավար Վարդան Հարությունյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային, ընդգծեց, որ «Մարտի 1-ի» հանցագործության բացահայտման կարիք չկա, քանի որ այն բացահայտված է, այլն էլ շատ վաղուց: Ըստ նրա՝ բոլորին հայտնի է, թե ովքեր են կազմակերպել «Մարտի 1-ը»:

«Պարզապես բացահայտված հանցագործության մեղավորները պատժված չեն, միայն սա է խնդիրը:Ինչ վերաբերում է իշխանությանը, ասեմ, որ դեռ իրենք են իշխանության, բնականաբար, որևէ քայլ չի արվելու այդ հանցագործությունը բացահայտելու տալու հետ կապված»,- ասաց Հարությունյանը:

Իրավապաշտպանը, խոսելով «Մարտի 1-ի» զոհերի հարազատներին փոխհատուցում տալու մասին, նկատեց, որ դա աշխարհում ընդունված կարգ է, սակայն գտնում է, որ առաջնայինը «Մարտի 1-ի» մեղավորներին պատժելն է: «Բոլոր զոհերի հարազատներին, բնականաբար, պետք է փոխհատուցում տալ, թեպետ պարզ է, որ փոխհատուցումը զոհերին չի վերադարձնի: Սակայն սրա համար պետք է սկզբից հանցագործությունը դատապարտվի դատարանով, մեղավորները պատժվեն, հետո նոր առաջանա փոխհատուցման խնդիրը»,- եզրափակեց Վարդան Հարությունյանը:

Նշենք, որ այսօր՝ ժամը 16:00-ին, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում, ի հիշատակ 2008 թվականի մարտի 1-ի զոհերի, կմատուցվի հոգեհանգստի կարգ:











Губернаторы России
Москва

Собянин рассказал о новых стандартах системы соцзащиты в Москве





Москва

Вебкам-студия MONTANA в Санкт-Петербурге


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал об экскурсиях на предприятия для школьников



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Песня

Жителей и гостей Тульской области приглашают на музыкальный фестиваль "Песни Бежина луга"




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Ростелеком: Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»

Рюдигер может пропустить матч сборной Германии в ⅛ финала Евро, пишут СМИ

Депутат МГД Киселева назвала санкции ЕС поводом для поздравлений


Анна Калинская

Калинская выиграла второй матч за день и вышла в финал турнира в Берлине



Новости Крыма на Sevpoisk.ru


Коммерсантъ

Валюты ищут равновесие // Юань и рубль балансируют между торговлей и бюджетом



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России