Երկու հայ Լոս Անջելեսի շրջանի գերագույն դատարանի դատավոր է նշանակվել
Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը երկու հայի Լոս Անջելես շրջանի գերագույն դատարանի դատավոր է նշանակել: Այդ մասին հաղորդվում է Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունի կայքում:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում՝ Լոս Անջելեսի շրջանի գերագույն դատարանի դատավորներ են նշանակվել Լոս Անջելեսից 43-ամյա հանրապետական Միքայել Ամերյանը և Գլենդելից 46-ամյա դեմոկրատ Արմենուհի Աշվանյանը:
Ամերյանը 2003 թվականից զբաղեցրել է Լոս Անջելեսի դատախազությունում քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնը:
Աշվանյանը 2005 թվականից եղել է Լոս Անջելեսի շրջանի շրջանային դատախազի տեղակալ։