Թրամփի հաղորդակցության տնօրենն ազատվել է աշխատանքից
![Թրամփի հաղորդակցության տնօրենն ազատվել է աշխատանքից](https://gdb.rferl.org/D98E8B40-0812-4364-ADC5-B677CB7E771A_cx0_cy2_cw0_w800_h450.jpg)
Սպիտակ տունը երեկ հայտարարել է, որ աշխատանքից ազատվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաղորդակցության տնօրեն Հոփ Հիքսը:
Նկատենք, որ նախորդ օրը կոնգրեսականները Հիքսին 9 ժամ հարցաքննել են Ռուսաստանի և Թրամփի վարչակազմի հնարավոր կապերի մասին:
Սպիտակ տնից հաղորդում են, որ Հիքսի աշխատանքից հեռանալու որոշումը կապ չունի այս հարցաքննության հետ:
Օրենսդիրների փոխանցմամբ, Հիքսը, ով 2016-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում եղել է Թրամփի խոսնակը, հրաժարվել է պատասխանել որոշ հարցերի:
29-ամյա Հիքսը Թրամփի մտերիմ աջակիցներից էր:
«Նա մեծ աշխատանք է արել վերջին երեք տարիներին, խելացի, մտածող, հրաշալի մարդ է: Ես կկարոտեմ նրան», - ասել է Թրամփը։