«Յուվենտուսի» պաշտպանը բաց կթողնի Իտալիայի Գավաթի եզրափակիչը
Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ջորջո Կիելինին չի կարող մասնակցել Իտալիայի Գավաթի եզրափակչի` «Միլանի» հետ հանդիպմանը: Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա մայիսի 9-ին:
33-ամյա ֆուտբոլիստը դեղին քարտ է ստացել Իտալիայի Գավաթի կիսաեզրափակչի` «Ատալանտայի» (1:0) հետ պատասխան հանդիպման ընթացքում:
Այսպիսով, իտալացի պաշտպանը բաց կթողնի Իտալիայի Գավաթի եզրափակիչ հանդիպումը որակազրկման պատճառով:
Բացի այդ, «ծեր սինյորայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կեղծակերպման համար տուգանվել է 1500 եվրոյով: