Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Март
2018

Միջազգային  անվտանգության միջավայրը  կարող է լինել այնպես, որ բոլորի համար պատերազմն ընդունելի լինի․ փորձագետը՝ Ադրբեջանի սպառնալիքների մասին

0

Արցախի «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հրաչյա Արզումանյանի խոսքով՝ մենք չպետք է անլուրջ վերաբերվենք ադրբեջանական կողմից եկող սպառնալիքներին: Նա Tert.am-ի հետ զրույցում մատնանշեց՝ մեկ անգամ արդեն թերագնահատեցինք Ադրբեջանի հնարավորությունները և տեսանք ապրիլյան պատերազմ:

«Այն ժամանակ էլ ոչ ոք չէր հավատում, որ դա հնարավոր է։ Մենք պետք է պարզապես այդ հայտարարություններին լուրջ վերաբերվենք: Նրանք միշտ են նման հայտարարություններ անում: Հրեա ժողովուրդն ասում է ՝ եթե ինչ-որ մեկն ասում է՝ քեզ կսպանի, առաջին բանը, որ պետք է անես, այդ խոսքերը լուրջ ընդունելն է, թե դրանից հետո կփախչես, կպայքարես, կբղավես՝ քո գործն է»,- ասաց նա:

Tert.am-ը հիշատակեց, որ վերջին՝ Ադրբեջանից եկող սպառնալիքները եղել են նախագահ Ալիևի օգնական Ալի Հասանովի կողմից՝ Ամստերդամում Եվրոպայի ադրբեջանցիների արտահերթ կոնգրեսի ժամանակ: Ալի Հասանովը սպառնացել է «կարճ ժամանակում ազատել ադրբեջանական հողերը օկուպացումից»: 

«Եթե այսօր մեզ չխանգարեն, կամ մենք գանք եզրակացության, որ հայերը չեն ազատի ադրբեջանական հողերը, կարճ ժամանակում՝ մեկ շաբաթում, մեկ ամսում մենք ի վիճակի ենք ազատել մեր հողերն օկուպացումից»,- ասել է Հասանովը: 

Ալի Հասանովի նշած խոչընդոտողը, ըստ Հրաչյա Արզումանյանի, միշտ էլ հայկական բանակն է եղել: «Իհարկե, եթե հայությունն ու հայկական բանակը թույլ տան, չխոչընդոտեն, Ադրբեջանն արագ կհասնի իր նպատակին: Այո՛, հայ ժողովուրդն ու բանակը կարող է լինել խոչընդոտ: Այդ ժամանակ արդեն մենք պետք է մտածենք՝ ինչն է մեզ համար կարևոր: 1994 թվականին մեր բանակին կանգնեցրին, չթողեցին առաջ գնալ, 2016-ին էլ Ադրբեջանը վազեց Մոսկվա՝ խնդրելով կանգնեցնել մեզ: Դրա համար մենք էլ պետք է պատրաստ լինենք, հասկանանք, թե ինչ խոչընդոտներ պետք է հաղթահարենք և հասկանանք, ինչն է կարևոր, որ եթե Ադրբեջանը նորից գնա բլիցների, վերջապես այդ հարցը փակենք»,- նշեց նա:

Հարցին, թե որքանո՞վ է լուրջ վերաբերվում հայկական կողմը Ադրբեջանից եկող սպառնալիքներին, Հրաչյա Արզումանյանն ասաց, որ հիմա հայ հասարակությունը բավականին լրջացել է, խնդրին առավել լուրջ է վերաբերվում: «Դա փոխանցվեց նաև պետական մարմիններին և դարձավ միջազգային, կարելի է ասել, որ հայ հասարակության նվաճումներից մեկն է: Պետք է հիշել՝ ապրիլյան պատերազմի օրերին առաջինը հասարակությունն է մոբիլիզացվել, հետո արդեն նրան միացավ պետությունը»,- ասաց  նա:

Հրաչյա Արզումանյանը նկատեց նաև՝ հայ հասարակությունը, հնարավոր է, հիվանդոտ է, արատներ ունի, բայց, այնուամենայնիվ, այն կայացած է և համախմբվում է, երբ լուրջ խնդիրներ են լինում:

Անդրադառնալով Ալի Հասանովի այն հայտարարությանը, թե ադրբեջանական բանակն իր հագեցվածությամբ պատրաստ է կատարել իր առջև դրված ցանկացած առաջադրանք, և «ապրիլյան պատերազմը դրա ապացույցն է», փորձագետը նշեց՝ ապրիլյան պատերազմի կողմերը կարող են ինտերպրիտացիաներ անել  պատերազմի վերջնարդյունքի հետ կապված, բայց ադրբեջանական կողմը, իհարկե, պետք է ներկայացնի, թե ինչ գնով է ինչ-որ հաջողության հասել:

«Ապրիլյան պատերազմը հաղթանակ էր հայ ժողովրդի համար, որովհետև մենք համոզվեցինք, որ չնայած ասում էինք, որ հայ ժողովուրդն այն չէ, որ երիտասարդները դեգրադացվել են և այլն, այդպես չէ: Հայությունը, փաստորեն, 4-6 ժամում համախմբվեց և պատասխան տվեց Ադրբեջանի ագրեսիային: Մենք նորից կարող ենք համախմբվել և հաղթել»,-ասաց նա:

Հրաչյա Արզումանյանը նաև նկատեց, որ  իրականում հայկական պետականությունն իր ներսում ունի խնդիրներ, որոնց վերացումը խիստ անհրաժեշտություն է: «Իհարկե, որոշ բաներ փոխվել են, բայց կտրուկ փոփոխությունների մասին խոսելը, իմ կարծիքով, դեռ շուտ է»,- ասաց նա:

Ադրբեջանը միշտ էլ պատրաստվում  է կռվի, Ադրբեջանը միշտ պատերազմ է ցանկանում․ այս համոզումն ունի Հրաչյա Արզումանյանը: Եվ դա, ըստ նրա, գալիս է ոչ թե մեր վարքից, այլ Ադրբեջանի իշխանության և Ադրբեջանական պետականության բնույթից:

«Ադրբեջանի ագրեսիան կախված չէ հայկական կողմի վարքից: Դեռ ավելին՝ եթե դու ցույց տաս քո թուլությունը՝ նրան կզայրացնես: Դա ախորժակ է բացում: Պետք չէ պրովոկացիոն թուլություն ցույց տալ, եթե ցանկանում ես ագրեսիվ հակառակորդիդ կանգնեցնել, պետք է ուժ ցույց տաս: Ադրբեջանին պետք է ցույց տալ ուժ, նա կհասկանա միայն ուժի լեզուն, մնացած լեզուները նրա համար անհասկանալի են: Ինչպես 1998 թվականին գլուխներ էին կտրում Սումգայիթում, 1990 թվականին՝ Բաքվում, այնպես էլ հիմա են նման բան անում»,- ասաց նա։

Պատասխանելով դիտարկմանը, թե մենք առավել շատ կարևորում ենք միջազգային հանրության ուշադրությունը՝ ակնկալելով, որ կզսպեն Ադրբեջանին, Հրաչյա Արզումանյանը նկատեց, որ պետք է հասկանալ՝ միջազգային հանրությունը աբստրակտ հասկացություն է, այնտեղ երկրներ են, որոնք տարբեր տարածաշրջաններում շահեր ունեն:

«Նրանք աշխատում են՝ ելնելով իրենց շահերից: Հիմա Աֆրինում քրդերի դեմ ռազմական գործողություններ են ընթանում, և բոլոր ուժային կենտրոնները համաձայնել են, որ Թուրքիան կարող է նման բան անել՝ չնայած, որ շատ միջազգային օրենքներ է խախտում: Դրա համար մենք էլ պետք է պատրաստ լինենք, որ միջազգային  անվտանգության միջավայրը  կարող է լինել այնպես, որ բոլորի համար պատերազմն ընդունելի լինի: Դրա համար պետք է մեր հույսը մեզ վրա դնենք: Ուրիշ կողմ չկա, որ կարող է հույս տալ մեզ: Պետք է ավելի պրագմատիկ նայել,- ասաց նա՝ նշելով, որ դրա համար անհրաժեշտ է, որ հայկական դիվանագիտությունը կտրուկ փոփոխությունների գնա,-մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը հայության, սփյուռքի հարաբերությունների վերաբերյալ, որովհետև  մենք ապրիլյան պատերազմի ժամանակ էլ հասկացանք, որ մեր ուժը հայությունն է»:

 





Губернаторы России
Москва

Собянин: Уникальные сервисы в центре "Профессии будущего" упрощают поиск работы





Москва

Исполнитель хита “На Заре 2020” Сергей АРУТЮНОВ оживил ещё один хит из 20-го века и выпустил песню “Лететь” вместе с её создателями - группой Амега.


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Благоустройство улицы Бутлерова в ЮЗАО завершено



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Фрэнк Синатра

Все же ДиКаприо? Тина Синатра не позволила Кевину Спейси сыграть ее отца в кино




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

«Адвокат Валиевой: ей подсыпали допинг и сделал дедушка». Серьёзное расследование.

Завершилась сап-экскурсия на фестивале «Москва — на волне. Рыбная неделя»

«Адвокат Валиевой: ей подсыпали допинг и сделал дедушка». Серьёзное расследование.


Карен Хачанов

Теннисист Хачанов отреагировал на возможное отстранение от Олимпиады



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Электрические щетки для детей Revyline RL 035 Kids Pink доступны в представительстве марки в Хабаровске



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России