Էդինբուրգի կենդանաբանական այգում բնակվող պինգվինի հիացմունքը՝ առատ ձյուն տեսնելով (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայում մոլեգնող «Էմմա» փոթորիկի հետևանքով սառնամանիքի ալիք է տարածվել երկրի ողջ տարածքով մեկ: Ձյան առատ տեղումներ են գրանցվել ամենուր՝ կաթվածահար անելով երթևեկությունը:
Սակայն ձյան առատությունը ոչ բոլորին է «անհանգստացրել»: Այս մասին գրում է Express-ը՝ հրապարակելով Էդինբուրգի կենդանաբանական այգում պատկերված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է ուրախանում այգու բնակիչ պինգվիններից մեկը:
Շոտլանդական կենդանաբանական այգին այսօր փակ է եղել եղանակային պայմանների պատճառով, սակայն կենդանիների սիրահարները կարող են առցանց դիտել ձյուն սիրող կենդանիների հիացմունքը:
Հիշեցնենք, որ սառնամանիքի և առատ տեղումների պատճառով Շոտլանդիայում և Անգլիայում տագնապի կարմիր մակարդակ է հայտարարվել: