Добавить новость
103news.com
World News in Armenian
Март
2018

Եթե մշակված ռազմավարական մոտեցումները նույն ձևով գործեն, և արտաքին ցնցումներ չլինեն, առաջիկա 2-3 տարում էլ հնարավոր է 7%-ից ավելի աճ ունենալ. տնտեսագետ

0

Տնտեսագետ, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ եթե պետության կողմից մշակված ռազմավարական մոտեցումները նույն ձևով գործեն, և ՀՀ արտաքին գլոբալ միջավայրում շատ լուրջ ցնցումներ տեղի չունենան, այդ պարագայում հաստատապես հնարավոր կլինի առաջիկա 3 տարիներին և հետագայում էլ 2017 թ.-ի տնտեսական աճի նման բարձր ցուցանիշներ գրանցել: Ըստ ԱՎԾ-ի՝ 2017 թ.-ին ՀՀ-ում գրանցվել է 7.5 տոկոս տնտեսական աճ: Արմեն Գրիգորյանի խոսքով՝ մի քանի տարի շարունակ նման մակարդակի տնտեսական աճ ունենալու պարագայում հնարավոր կլինի տնտեսական աճի ապահովման ռազմավարությունից անցում կատարել դեպի տնտեսական զարգացման և բնակչության բարեկեցության իրական աճի ապահովման որոշակի քաղաքականության իրականացման:

- Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017 թ. տնտեսական աճի ցուցանիշը՝ 7.5 տոկոս, որը վերջին 10 տարիներին գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: Որո՞նք են եղել նպաստող գործոնները, իրական պատկե՞րն է 7.5 տոկոսը, և դրանից ի՞նչ է փոխվել ժողովրդի կյանքում և մեր տնտեսության մեջ:

- Առաջին հերթին, որ 7.5 տոկոս իրական տնտեսական աճի մասին է խոսքը, դա որևէ կերպ կասկածի տակ չեմ դնում: Իրականում նախորդ ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը աճել է: Սովորաբար փորձը ցույց է տալիս, որ տնտեսական աճը երբեմն և շատ հաճախ կարող է իր անմիջական դրսևորումը բնակչության բարեկեցության վրա ըստ էության չունենալ: Դրա վկայությունը մենք ունեցել ենք նախորդող այլ ժամանակահատվածներում, երբ ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ: Այսինքն, կարող են լինել իրավիճակներ, երբ տնտեսական աճը որպես այդպիսին դեռևս բնակչության բարեկեցության վրա անմիջականորեն ազդեցություն չի ունեցել: Բնականաբար, շատ մեծ, երկարաժամկետ կտրվածքով պետք է տնտեսական աճ ապահովվի: Մենք՝ տնտեսագետներս, ասում ենք, որ պետք է թիրախավորել ոչ թե տնտեսական աճը, այլ տնտեսական զարգացումը և սոցիալ-տնտեսական գործոնների զարգացումը: Սրանք առանցքային տարբեր բաներ են, եթե աճն ուղղակի նախորդ տարիների կամ նախորդ ժամանակահատվածի հաշվին է տեղի ունենում որպես այդպիսին, այլ ոչ թե տեխնոլոգիական զարգացման, մարդկային կապիտալի զարգացման հաշվին և այլն: Միայն նախորդ տարվա հաշվին աճը բերում է իրավիճակի, որ այդ տնտեսական աճի բարձր ցուցանիշը տնտեսական կայունության և զարգացման երաշխիքներ, հասարակության բարեկեցության զարգացման երաշխիքներ դեռևս չի ապահովում: Իմ սուբյեկտիվ գնահատմամբ՝ մինչճգնաժամային ժամանակահատվածի տնտեսականը աճը ապահովվում էր մեկ ճյուղի՝ շինարարության հաշվին, իսկ ներկայիս աճը բազմաթիվ ճյուղերով է ապահովվում, և ակնկալել, որ մի քանի տարի շարունակ այս տեմպերը պահպանելու պարագայում մենք կհասնենք որակապես նոր տնտեսության, հաստատապես հիմքեր կան:

- Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին սոցիալ-տնտեսական ոլորտի պատասխանատուների հետ խորհրդակցության ժամանակ ասել էր. «Եվս երկու-երեք տարի այսպիսի աճ, ես կարծում եմ, որ սրանով մենք կարող ենք ստեղծել շատ լավ հիմքեր մեր ժողովրդագրական ծրագրերն իրականացնելու համար»: Որքանո՞վ եք իրատեսական համարում հաջորդ տարիներին ևս նման աճ գրանցելը, որովհետև վերջին 10 տարիների համար սա բացառիկ ցուցանիշ է:

- Վերջին 10 տարիներին մենք 5 տոկոս տնտեսական աճը գերազանցող աճ ունեցել ենք, բայց 6-ից ավելի չենք ունեցել: Առաջիկա տարիների կանխատեսման համար մենք պետք է համադրենք բոլոր իրավիճակային գործոնները, այսինքն՝ դիտարկենք այն, թե հիմնականում ինչի հաշվին է ապահովվել տնտեսական աճը: Օրինակ՝ թիրախավորել ենք զբոսաշրջության աճ, մենք իրոք ներգնա զբոսաշրջության պատկառելի աճ ենք ունեցել, որը նաև վերջին շրջանում իր դրսևորումն է ունենում հատկապես զբոսաշրջային ինդուստրիայի բեռնվածության մեծացման ձևով: Արտահանումը վերջին 1-2 տարվա ընթացքում կայուն աճի տեմպ է վերցրել: Թեպետ երկու տարիների հիման վրա կանխատեսել, որ հաջորդող 3 տարին նույնպես այդպես կլինի, մի քիչ սխալ կլինի: Բայց իմ կարծիքով՝ եթե մշակված ռազմավարական մոտեցումները, որոնք այս պահին աշխատում են և ՀՀ արտաքին գլոբալ միջավայրում շատ լուրջ ցնցումներ տեղի չունենան, այդ պարագայում հաստատապես հնարավոր է նաև հետագայում ապահովել նման բարձր աճի ցուցանիշներ: Սրանք լավ հիմք կձևավորեն, որպեսզի տնտեսական աճի ապահովման ռազմավարությունից անցում կատարվի դեպի տնտեսական զարգացման և բնակչության բարեկեցության իրական աճի ապահովման որոշակի քաղաքականության իրականացման:

- 7.5 տոկոս աճ է գրանցվել, բայց դրան զուգահեռ և՛ 2017 թ.-ին, և՛ 2018 թ.-ի սկզբին բավականին բարձր գնաճ է եղել: Ժողովրդի վիճակը հիմա որ չի լավացել տնտեսական աճի շնորհիվ, և դրան զուգահեռ՝ գնաճ է լինում, այս դեպքում ստացվում է՝ բնակչությունը կրկնակի է տուժում: Այս ամենը չի՞ ստվերում տնտեսական աճի ցուցանիշը: Եվ հարցի երկրորդ մասը՝ գնաճի մասնաբաժինը որքա՞ն է տնտեսական աճի մեջ:

- Նախ եթե խոսենք նախորդ տարվա գնաճի մասին, պետք է արձանագրենք, որ առնվազն այդ գնաճի վրա ազդեցություն ունեցող գործոնները և՛ արտաքին են, և՛ ներքին: Եթե խոսենք տնտեսության մեջ բարձր գնաճի մասին և առանձին ապրանքային շուկաներում բարձր գնաճի մասին, կխնդրեմ իրական տարբերություն դնել: Որովհետև տնտեսության աճի մեջ գնաճի ցուցանիշը և առանձին ապրանքային շուկաներում արձանագրված գնաճը դեռ չի նշանակում ընդհանրապես տնտեսության մեջ արձանագրվող գնաճ: Տնտեսության մեջ արձանագրվող գնաճը հաշվարկվում է ավելի մեծ թվով ապրանքներով, որոնք մտնում են սպառողական զամբյուղի մեջ:

- Պաշտոնական տվյալներով՝ 2017 թ.-ին գնաճը կազմել է 2.6 տոկոս, բայց առանձին ապրանքների մասով՝ մսի, կարագի և այլն, երկնիշ թվով աճ է եղել: Այսինքն՝ առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում գնաճն ավելի մեծ է եղել:

- Այո, պաշտոնական տվյալներով առանձին ապրանքների մասով արձանագրվել է 10, 20, 30 կամ 40 տոկոսանոց գնաճ: Առանձին ապրանքատեսակները տնտեսության աճի մեջ ունեն իրենց համապատասխան կշիռները: Բայց որպես այդպիսին՝ առանձին ապրանքների գնաճը չարժե կապել տնտեսության աճի հետ: Երկրորդը, առանձին ապրանքատեսակների ուղղությամբ արձանագրված գնաճը տնտեսության ակտիվացման և հատկապես արտահանման ակտիվացման հետ ուղղակի առնչություն ունեն, որովհետև կան բազմաթիվ ապրանքներ: Կա վիճակագրություն, որ այդ ապրանքների գինն աճել է այն պատճառով, որ արտահանման ծավալները շեշտակի մեծացել են:

- Վերջերս Tert.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասել էր, որ Հայաստանը թանկ երկիր է զբոսաշրջիկների համար՝ հետխորհրդային երկրների շրջանում: Եվ որպես դրա պատճառ՝ նշել էր դրամի կայունացման քաղաքականությունը, որին զուգահեռ կրկնակի բարձր  դոլարն է լինում: Համակարծի՞ք եք նրա հետ այս մասով, ճի՞շտ է արդյոք դրամի նկատմամբ տարվող քաղաքականությունը:

- Խորապես հարգելով պարոն Բագրատյանին՝ համակարծիք չեմ նրա հետ: Դրամի հետևողական արժեզրկումը բերելու է նրան, որ ներմուծվող ապրանքների գները միանշանակորեն բարձրանալու են: Այս պահի դրությամբ դրամ-դոլար հարաբերակցությունը և Կենտրոնական Բանկի կողմից վարվող քաղաքականությունն ինձ համար օպտիմալ մակարդակի վրա է: Ինչ վերաբերում է զբոսաշրջիկի տեսանկյունից ՀՀ-ի թանկ լինելուն, ես կոնկրետ Հայաստանը թանկ երկիր համարել չեմ կարող: Գրեթե բոլոր ծառայությունները ՀՀ-ում մի քանի անգամ ավելի էժան արժեն, քան եվրոպական և ոչ եվրոպական շատ զարգացած երկրներում: Այլ բան է այս պարագայում ծով չունենալը և զբոսաշրջային պրոդուկտ ձևավորելը: Այս առումով մենք համադրելի մակարդակներում չենք գտնվում, և դա է նաև պատճառը, որ մենք ունենում ենք անհամադրելի ցուցանիշներ՝ զբոսաշրջիկների ներհոսքի տեսանկյունից: Բնական է՝ ծով ունեցող երկիր ավելի շատ զբոսաշրջիկներ են գնում, քան ծով չունեցող երկրում: Դա քննադատության չենթարկվող աքսիոմ է: Այսինքն՝ այս պարագայում ոչ թե դրամային քաղաքացիությունն է քիչ զբոսաշրջիկներ ունենալու պատճառը, այլ անհամադրելիությունը:

 





Губернаторы России
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая





Москва

Московский аэропорт Домодедово и Всероссийское общество инвалидов заключили соглашение о сотрудничестве


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Бато Багдаев

В столице Бурятии в городе Улан-Удэ в театре кукол «Ульгэр» 14-16 июня пройдут «Волшебные выходные»! - Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике


Кирилл Скачков

Скачков и Тайлакова выиграли соревнования по настольному теннису на Играх БРИКС



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

По каким признакам можно распознать машину-«утопленника»: лайфхак



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России