Փորձագետները նշել են՝ որոնք են լավագույն տեսախցիկով սմարթֆոնները
ԱՄՆ սպառողների միության ոչ կոմերցիոն կազմակերպությանը պատկանող Consumer Reports ամսագրի փորձագետները հրապարակել են լավագույն տեսախցիկ ունեցող սմարթֆոնների առաջատար տասնյակը:
Վարկանշային աղյուսակում առաջատար դիրք է զբաղեցրել Apple-ի վերջին նորույթը՝ iPhone X-ը: Լավագույն տեսախցիկով սմարթֆոնների առաջատար տասնյակը հետևյալ տեսքն ունի.
Apple iPhone X
Apple iPhone 8
Apple iPhone 8 Plus
Samsung Galaxy S8+
Apple iPhone 7
Apple iPhone 6s Plus
Samsung Galaxy S8
Samsung Galaxy Note8
Apple iPhone 7 Plus
Samsung Galaxy S8 Active
Գաջեթների փորձարկման ժամանակ մասնագետները գնահատել են գույնի վերարտադրությունը, պատկերի որակը և այլ գործոններ:
Հիշեցնենք, որ կիրակի Բարսելոնայում կայացած World Mobile Congress միջոցառման ժամանակ Samsung-ը ներկայացրել է իր նորագույն Galaxy S9 մոդելը, որի տեսախցիկը տեխնոլոգիական կատարելագործման շնորհիվ կարող է գերազանցել Galaxy S8-ի տեսախցիկին, որը լավագույններից մեկն է համարվում: