ՆԱՍԱ-ն ևս մեկ անգամ հետաձգել է «Ջեյմս Ուեբբ» աստղադիտակի արձակումը
ՆԱՍԱ-ի «Ջեյմս Ուեբբ» աստղադիտակի արձակումը կարող է հետաձգվել մինչև 2019 թվականի երկրորդ կեսը կամ 2020 թվականի սկիզբը:
Ինչպես տեղեկացնում է SpaceNews-ը, արձակման հետաձգման պատճառը աստղադիտակի գլխավոր հայելու տեղակայման համակարգի աշխատանքի խափանումն է:
«Մեզ համար դժվար կլինի տեղավորվել առաքելության արձակման ծրագրի ժամկետներում: Հուսով ենք, որ բոլոր ստուգումները կվերջացնենք և աստղադիտակը տիեզերք կուղարկենք մեկ ու կես տարուց», - հայտարարել է ՆԱՍԱ-ի գիտական առաքելությունների բաժանմունքի փոխղեկավարը:
«Ջեյմս Ուեբբ» նոր աստղադիտակի արձակումը նախատեսված էր իրականացնել 2018-ի հոկտեմբերին: Այն հանդիսանում է «Հաբլ» ուղեծրային աստղադիտակի պաշտոնական փոխարինողը: «Հաբլը» ուղեծրում աշխատում է արդեն 25 տարի:
ԱՄՆ Կոնգրեսը բազմիցս փորձել է արգելափակել նոր աստղադիտակի նախագիծը՝ պայմանավորված այն նախապատրաստելու գործընթացի ուշացումներով և բյուջեի չարաշահմամբ: Այն արձակման է պատրաստվում 2014 թվականից, սակայն ծրագրի իրականացումը մի քանի անգամ հետաձգվել է: