«Գազպրոմն» ավարտին է հասցրել «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի կեսը
Ռուսական «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ ընկերությունը տեղադրել է «Թուրքական հոսք» գազատարի 910 կմ-ը, ինչը կազմում է գազամուղի ծովային հատվածի մոտ 49 տոկոսը:
«Ավելի քան 910 կմ երկարությամբ գազատար խողովակներ են տեղադրվել նախագծի ծովային հատվածում: Նախագծի ծովային հատվածի 49 տոկոսն ավարտին է հասցվել: Գազատարի առաջին գծով թուրքական շուկա գազ կմատակարարվի՝ ըստ առկա պայմանագրերի», -Gazeta.ru-ն մեջբերում է Միլլերին:
Նա նաև հավելել է, որ գազատարի կառուցման համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները թուրքական կառավարությունից ստացվել են: