Բրազիլիայում կրկեսային ակրոբատը վայր է ընկել 4.5 մետր բարձրությունից (տեսանյութ)
Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի Անդրադինա քաղաքի կրկեսում ներկայացման ժամանակ արտակարգ դեպք է գրանցվել:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, կրկեսային մարմնամարզիկը ելույթի ժամանակ ընկել է 4.5 մետր բարձրությունից: Սարդ-մարդու հանդերձանք կրող ակրոբատը կորցրել է հավասարակշռությունը ճոճաձողից կախված օրորվելու ժամանակ:
Ներկայացումը դիտող հանդիսականներից շատերը տեսագրել են կատարվածը:
Բրազիլական աղբյուրի տվյալներով՝ ակրոբատը լուրջ վնասվածքներ չի ստացել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բուժօգնություն են ցույց տվել և դուրս գրել: Նա արդեն վերադարձել է աշխատանքի:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նման դեպք էր պատահել Ռուսաստանում. 33-ամյա ակրոբատը վայր էր ընկել 6 մետր բարձրությունից, ինչի հետևանքով կոմայի մեջ էր հայտնվել: