Դուբայում հայկական ժամանակակից արվեստին նվիրված ցուցադրություն կբացվի
Արաբական Միացյալ Էմիրություններում կբացվի հայ ժամանակակից արվեստի խոշոր ցուցադրություն:
Ինչպես հայտնում է Gulf News պարբերականը, ցուցադրությանը կներկայացվեն համաշխարհային ճանաչում ունեցող 21 հայ արվեստագետի ավելի քան 100 ինքնատիպ և ժամանակակից ստեղծագործություն:
Ցուցադրությունը մարտի 7-ին կբացվի Դուբայի Art Hub պատկերասրահում և բաց կլինի մինչև մարտի 26-ը: Սրահներում կտեղակայվեն հայ նկարիչների ստեղծած ինտալյացիաները, որոնց թվում մարդկային մարմնի տեսքով աթոռներ, 3D կտավներ, բրոնզե քանդակներ, կերամիկական արվեստի գործեր:
Ցուցադրությունն ստացել է «Չեմ վախենում թռչելուց» խորագիրը: