Հրապարակվել է Օրենբուրգում պարապլանի վթարային վայրէջքի տեսանյութը, որի ժամանակ օդաչուն մահացել է
Համացանցում հրապարակվել է ՌԴ Օրենբուրգ քաղաքում արված տեսագրությունը, որում երևում է, թե ինչպես է պարապլաներիստն ընկնում Մալախովո լիճը: Ինչպես հաղորդում է ria56.ru-ն, մահացու վայրէջքը նկարահանել է զոհված մարզիկի ծանոթը: Նա տեսանյութը փոխանցել է օրինապահ մարմիններին:
Ինչպես նշվում է, տեսանյութը բաց հասանելիությամբ հրապարակվել է համացանցում: Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է պարապլաներիստն իջնելով հասնում լճի մակերեսին և փորձում ոտքով հպվել սառույցին:
Վերջինս անսպասելիորեն ավելի խորն է խրվում և հայտնվում է ջրի տակ: Տղամարդը լճի հատակն է գնում ծանր սարքավորման հետ միասին: Արդյունքում նա խեղդվել է: Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան: