ԱՊԼ. «Չելսի»-«Քրիստալ Փելաս»` 2:1 (տեսանյութ)
Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում կայացած լոնդոնյան փոքր դերբիում ուժեղ գտնվեց «Չելսին»` հաղթելով «Քրիստալ Փելասին» 2:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Վիլիանը: Րոպեներ անց գնդակը սեփական դարպասն ուղարկեց «Քրիստալ Փելասի» պաշտպան Մարտին Կելին: Խաղավերջում հյուրերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը: Գոլով աչքի ընկավ Պատրիկ վան Անհոլթը:
Այս խաղից հետո «Չելսին» 56 միավորով մնաց մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում: «Քրիստալ Փելասը» 27 միավորով 18-րդ տեղում է:
«Չելսի»-«Քրիստալ Փելաս»` 2:1
Գոլերը` Վիլիան (25), Կելի (32, ինքնագոլ) - Վան Անհոլթ (90)