Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Март
2018

Հաջորդ փուլը կլինի կլինիկական ուղեցույցների ներդրումը. ԱՆ աշխատակազմի ղեկավարը` դեղերը դեղատոմսով բաց թողնելու և e-Health համակարգի ներդրման մասին

0

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշման, e-Health համակարգի ներդրման մասին քննադատություններին, նաև խոսել նախարարության առաջիկա ծրագրերի մասին։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Անկեղծ ասած, չգիտեի, որ մեր երկրում հանրային առողջապահության այսքան գիտակներ կան: Անկախ մասնագիտական կարողություններից, ով ժամանակ ունեցավ, այս ընթացքում հարկ համարեց քննադատել դեղատոմսով դեղեր բաց թողնելու մասին ընդունված կարգը և էլեկտրոնային առողջապահական (e-Health) համակարգի ներդրումը: Իհարկե, ամենահեշտը ուրիշի արած գործը քննադատելն է, եւ մենք ամենեւին վատ չենք զգում, այլ ձգտում ենք գտնել դրանցում ռացիոնալ մտքի հատիկներ՝ փորձելով կիրառել համակարգում՝ ընդունելով նաև բացթողումները:

Նախ կուզենայի անդրադառնալ անհեթեթ այն ձեւակերպումներին, թե e-Health֊–ը նախարար Ալթունյանին թույլ է տալիս քաղաքացիների հույժ գաղտնի առողջապահական տվյալներին միանձնյա տիրապետել։ Սա ուղղակի անհեթեթություն է։ Այս համակարգի ներդրումը, որն ի դեպ մեկնարկել է դեռեւս 2008 թվականից, սակայն որն ի գործ է դրվում միայն այսօր, շատ կարեւոր է բոլորիս համար. թափանցիկության, հաշվետվողականության և վստահության ապահովման առումով:
Ասեմ, որ Հայաստանում ներդրվող այս ծրագիրն Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների հավանությանն է արժանացել եւ այն աշխարհում ներկայացվում է որպես հաջողված համապարփակ համակարգ։

Ինչ վերաբերում է սոցցանցերում դժգոհություն հայտնած հայտնի ու անհայտ մարդկանց, ապա հանուն իրենց առողջության նրանք լավ կլինի դեղատան փոխարեն, այնուամենայնիվ, բժշկի դիմեն: Հավատացեք՝ քաղաքակիրթ մարդկությունն իր առողջությունը վստահում է բժիշկներին, այլ ոչ թե կողքից խորհուրդ տվողներին։

Զարգացած բոլոր երկրները գնացել են առողջապահական այս ծրագրերով, ու մենք նույնպես այլընտրանք չունենք:

Ավաղ, այսօր, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում կան մարդիկ, որոնք անձնական շահագրգռվածությունից ելնելով են «մտահոգ հանրային մասնագետ» ձևանում, ինչն ուղղակի անընդունելի է. թերևս ոմանց «ինքնաբացահայտվելու» ժամանակն է: 
Հարգելիներս, արե՜ք քայլեր, որոնց համար հետո ձեր խղճի առաջ գոնե հաշտ լինեք:

Վերջում ուզում եմ, ամեն դեպքում, շնորհակալություն հայտնել մեզ հասկանալու, աջակցելու ու նաև քննադատելու համար:

Իսկ հաջորդ փուլը լինելու է կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի ներդրումը էլեկտրոնային առողջապահական համակարգում, որի շնորհիվ անգամ ամենահեռավոր մարզային հիվանդանոցում կապահովվի միջազգային չափորոշիչներին համարժեք բուժում»։





Губернаторы России
Москва

Собянин: Благоустройство улицы Бутлерова в ЮЗАО завершено





Москва

Электрические щетки для детей Revyline RL 035 Kids Pink доступны в представительстве марки в Хабаровске


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Мэр Москвы поздравил бизнесменов с Днем российского предпринимательства



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Антонина Арталевская

Живая лекция Марка Бартона в Москве




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

«Адвокат Валиевой: ей подсыпали допинг и сделал дедушка». Серьёзное расследование.

«Коммерсант»: поставщика систем безопасности в Москве могут посадить на 7 лет

В новой Москве соревновались нештатные формирования


Ролан Гаррос

"Ролан Гаррос" стартовал в Париже



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

В Москве заключили соглашение об обмене знаниями в области разведения соколов



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России