103news.com
World News in Armenian
Март
2018

Հայաստանը՝ 3 սև գետերի միջև. Արծրուն Պեպանյանն այն մասին, թե ինչ պետք է անի կամ չանի ընդդիմությունը

0

Վերլուծաբան Արծրուն Պեպանյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնում է այն փակուղուն, որի առաջ կանգնած է ընդդիմությունը և նշում, թե ինչ պետք է չանի ընդդիմությունը հայաստանյան այս իրողությունների պայմաններում:

-Պարո՛ն Պեպանյան, մինչ «Ելք» դաշինքի ղեկավարներից Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այսօր մասնակցելու է «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքին, որի օրակարգում ամենաարմատական հարցեր են,  դաշինքի մեկ այկ առաջնորդ Արամ Սարգսյանն այսօրվա մամուլով հարցնում է. «Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչպիսի՞ն պիտի լինի ու ի՞նչ պիտի անի ընդդիմությունը Հայաստանում, որ հասկանան` ընդդիմություն է»: Այլ խոսքով՝ Արամ Սարգսյանի  հիմնական թեզն այն է, որ իրենք ո՛չ  «Սասնա ծռեր -2 » են` հասկանալով, որ դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, ո՛չ «Ծառուկյան» դաշինքի նման ընդդիմություն: Հետևաբար «Ելքը» չպետք է հրաժարվի իր ի սկզբանե հայտարարված մտադրությունից` հասարակությանը այլընտրանք, ընտրության հնարավորություն տալ: Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ  պետք է անի ընդդիմությունը ու սա արդյո՞ք միայն քաղաքագիտական խնդիր է:

-20 տարի կլինի՝ այս հարցի շուրջ մտածում եմ: Ես տեսել եմ նաև Վազգեն Մանուկյանի շարժումը և այդ ժամանակից սկսված՝1997-ից, հանդես եմ գալիս հրապարակային խոսքով և ասում` պարոնա՛յք, դա ճանապարհ չէ: Դա ոչ մի տեղ չի տանելու, գնալու եք ջախջախվեք: Այն, ինչ եղավ: Մարդիկ գնում էին ընտրությունների, հետո բողոքարկում, հետո հանրահավաքներ և այլն: Սա աբսուրդ է, և միակ հետևանքն էր, որ ժողովրդի կամքը ջարդվեց: Նման շարժում չի եղել, որի ղեկավարների գրասենյակներ չեմ տարել վերլուծությունս ու ասել՝ պարոնա՛յք, մեր երկրում, ժողովրդի էս մակարդակի դեպքում ժողովրդավարություն չի կարող լինել: Մի՛ արեք, մի՛ ջարդեք մարդկանց կամքը: Ժողովուրդը 88-ից հետո որոշակի կամային հատկանիշներ էր ձեռք բերել, իրենք այս ընդդիմադիր շարժումներով այն փոշիացրեցին: Ես բոլորի հետ այս հարցի հետ կապված կռիվ եմ տվել:

-Լավ, հայ հասարակության մեջ որպես հետճշմարտային դրոշմակնիք, ո՞րն է գործուն մեխանիզմը, մեկին քննադատում են, որ ժողովրդին տանում է Ծիծեռնակաբերդ՝ աղոթելու, մյուսին` մարտիմեկյան ջարդերի համար: Ձեր բանաձևը:

-Բանաձևը ես հրապարակել եմ 2007-ին՝ գրքի տեսքով, կոչվում է՝ «Կոնսերվատիվ հեղափոխություն», իսկ մինչ այդ քաղաքական դաշտի ուշադրությունը հրավիրում էի որոշակի խնդիրների վրա, իրենց ասում էի՝ մինչև չպարզեք՝ ինչո՞ւ է մեր իրականությունն էսպիսին, չեք կարող այն փոխել: Եվ մեր շարժումները բոլորը ջարդվել են, որովհետև այդ առաջնորդները եղել են ուտոպիաների մեջ, իրականությունը չեն հասկացել, թե ի՞նչ է տեղի ունենում, ինչո՞ւ: Իրենք ինչ-որ թղթեր են կարդացել ու գնացել են: Ես էլ ասում եմ՝ ժողովուրդ, մենք դեռ հասունացած չենք էդ Սահմանադրության համար:

-Բա 88-ին ինչպե՞ս էինք պատրաստ:

-Հարց է՝ ինչպես եղավ, որ կարողացան 1000 տարի պետականություն չունեցող ժողովրդին էդպես խանդավառել: Սակայն,ես երկրորդ հարցն եմ տալիս՝ ո՞ւր է այդ ժողովուրդը, ո՞ւր է այդ խանդավառությունը: Ի՞նչը կերավ այդ եռանդը, ի՞նչ կորավ այն: Այ, ընդդիմությունն առաջին հերթին էս հարցի պատասխանը պիտի ստանա: Ինչո՞ւ հողմացրիվ եղավ այս շարժումը, ինչո՞ւ օրենքները Հայաստանում չեն աշխատում: Ինչո՞ւ օրենքները չեն աշխատել Առաջին Հանրապետությունում, ինչո՞ւ չեն աշխատել Սովետական Հայաստանում: 20 տարի է՝ փորձում եմ իրենց գլուխները մտցնել, չի ստացվում: Այսօր Հայաստանի քաղաքական դաշտում մի հատ ընդդիմադիր հոսանք չկա, որ նայեմ որպես վերլուծաբան, ասեմ, այ, այս մարդիկ ոնց որ թե մի քիչ հասկանում են` Հայաստանում ինչի է այս իրավիճակը: Ու բոլորն էլ ջախջախվելու են՝  կոշտ գնան, թույլ գնան, չեն կարող ոչինչ փոխել: Ես 15 հարց եմ դրել ու եթե քաղաքական նախաձեռնությունը այս հարցերի պատասխանը չունի, ժամանակն իրեն դուրս է շպրտելու շամպայնի խցանի պես:

-Հարցերից մեկը՝ «Դուք ճանաչե՞լ եք մեր դժբախտությունը, պարզե՞լ եք դրա խորությունը, ծագման և զարգացման հանգամանքները»:

-Խորքային հարցեր եմ դնում, ասում եմ՝ մինչև մեր ծնվելը, 1910 թվականին Հովհաննես Թումանյանը հենց այդ հարցով նկարագրել է մեր վիճակը ու գլուխը բռնել է, աղաղակել ու ասել՝ էս ի՞նչ է կատարվում մեզ հետ, եկե՛ք լուծենք: Ասել է 1910-ին. այն ժամանակ Սերժ Սարգսյան չկար, Ռոբերտ Քոչարյան չկար, Լևոն Տեր-Պետրոսյան չկար:  Իսկ իրականությունն այն է, որ  ինչպես ինքն էր ախտորոշել՝ «ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը, որը  երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ»։ Սա ես չեմ հայտնաբերել, սա հայտնաբերել են՝ Հովհաննես Թումանյան, Հայկ Ասատրյան, Գարեգին Նժդեհը, իրենց նկարագրությունները կան: Նժդեհն, օրինակ, ասում էր, որ օտար լծերի ազդեցությունը մեր կարծածից  ավելի մեծ ավերածություններ է առաջացրել հայի հոգու մեջ:  Եվ նաև նրա լուծում՝ պարզել մեր պրոբլեմի իրական պատճառները, գալ «փրկարար գիտակցությանը», որին կհետևեն «ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը»։  Այլ խոսքով` հայ ժողովուրդը պետք է  փոխի վերջին 1000 տարում ձեռք բերած բացասական  հատկանիշների համախումբը, որը եկել է փոխարինելու հայ ժողովրդի իրական հատկանիշներին:

Եվ ես ասում եմ՝ ժողովո՛ւրդ, պատկերացրեք՝ 1910 թիվն  է, Թումանյանի ասածին ի՞նչ լուծում կառաջարկեք: Ու ինձ մի դեպուտատ մեղադրում է, թե ես փորձում եմ մեր մեծերի  խոսքերով պայմանավորել մեր իրականությունը: Աբսուրդ է: Բա ինչո՞վ պայմանավորեմ մեր իրականությունը: Դրա համար եմ ասում, մեր քաղաքական դաշտը մի մեծ ցախավելով ավլել է պետք:  

-Ի՞նչ է կոնսերվատիվ հեղափոխությունը, եթե կարճ:

-Հիվանդին բժշկելու համար ի՞նչն են անում: Նախ, ախտորոշում են: Եթե չախտորոշեն, բուժեն, վնասելու է չէ՞ բժիշկը: Հիմա ես 20 տարի է, ասում եմ, առանց հայ իրականության ախտորոշման վնասելու եք էս ժողովրդին, ու վնասեցին: Ժողովուրդը քանի գնում, հիասթափվում, հուսահատվում է, իրականությունն էլ գնալով վատանում է: 1996 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Վազգենենք փորձեցին, չեղավ, հայ ազգը պետք է իր գլուխն աշխատացներ:  Ասեր՝ ուրեմն, մի բան այնպես չեմ արել, քանի որ չստացվեց: Ուրեմն՝ այս օրենքները գրելուց ես սխալվել եմ: Ու սրա փոխարեն, 20 տարի նույն ճանապարհով գնացին ու գլուխները խփեցին պատին: Ես կարող եմ մեջբերել հեղինակի, որը 120 տարի առաջ գրել է, որ եթե մի ժողովուրդ պատրաստ չէ ժողովրդավարության ու եթե դրսից բերվում են օրենքներ ու ասում են՝ այդ օրենքներով ապրի, այդ երկիրը քանդվում է: Այդ թվում, մարդիկ սկսում են իրար կոտորել, ջարդել՝ գրածին հավատալով ու սկսելով իրականացնել: Ես սա էլ եմ զգուշացնում, ասում եմ՝ էդ ընտրությունները թողեք, դա ռումբ է ձեր գոյության տակ: Նորից եմ կրկնում, թուրքերի լծի տակ ապրելու հետևանքով նոր ձեռք բերված հատկանիշներով պետություն չի լինում: Սա մեր մի սև գետն է՝ պատմական՝ պատմությունից եկող: Մյուս սև գետը այն է, որ 90 թվականին հայ ազգն անցել է կապիտալիզմի, որի տեսաբանները դեռ 1860 թվականից պարզել են` եթե  որևէ հասարակություն անցնում է կապիտալիզմի, այն գլխիվայր շուռ է գալիս: Էն վատ որակը դառնում է փողատեր, բարձրանում վերև, նորմալ, բարոյական մարդիկ, իջնում են ներքև: Իրենք դեռ այն ժամանակ ասում էին, որ եթե ժողովուրդն օրենքներից լավ չի հասկանում, ինքը կապիտալիզմի անցման դեպքում աղետի կմատնվի: Եվ նկատի ունենալով, որ ըստ Նժդեհի ուսումնասիրությունների՝ մենք 1900-ի սկզբներին արդեն խայտառակ ժողովուրդ էինք, էդ խայտառակ ժողովրդին տարել են կապիտալիզմի, ինքն ասում էր ուծացած հայկական զանգված: Այս պարագայում այս ազգի տականքը պետք է բարձրանար վերև  և մտավորականությունը ջարդվեր, իջներ  ներքև: Մենք սա անցել ենք, արել ենք, տեսնում ենք՝ վատ է ու ասում ենք՝ մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանն է: Լևոն Տեր-Պետրոսյան չլիներ, դու լինեիր կամ ես, այս երկու սև գետերը, որ գալիս են անցյալից՝ պատմությունից ու կապիտալիզմից, պայթեցնելու էին այս երկիրը: Ու գալիս է երրորդը:

-Ո՞րն է երրորդ սև գետը:

-Ընտրություն: Այս իրականության մեջ ընտրություն չի կարելի: Ֆրանսիացի հոգեբանն ասում է՝ այ, սենց խառը իրավիճակներում, եթե ընտրություն անցկացնես, երկիրը պայթելու է, մարդիկ իրար մորթելու են: 20 տարի է՝ աղաղակում եմ՝ մի արեք էդ բանը՝ ընտրություն:

-Այսինքն՝ չպայքարե՞լ,  չըմբոստանա՞լ:

-Այսինքն` այս իրավիճակում՝ այս 3 բացասական գործոնների առկայության դեպքում, եթե չես հասկանում, որ դրանք կան ու քեզ թվում է, որ մեղավորն առաջին դեմքն է, դու որ գնում ես պայքարի, դու դրանով առաջին դեմքին ստիպում ես, որ ինքն օգնության կանչի թաղային հեղինակություններին,որպեսզի չմեռնի: Ու էդ թաղային հեղինակությունները գնում են իշխանություն, դառնում են դեպուտատ: Քո պայքարելով դու վնասում ես, ավելի ես վիճակը վատացնում:

-Հետևաբար, Ձեր պատկերացումների դեպքում Արամ Սարգսյանի մեջբերած ու հիմնավորած այլընտրանքն էլ չի աշխատում:

-Էական փոփոխություներկրում լինել չի կարող:  Իրենք կարող են, որոշակի հարցեր կարգավորել, մեղմել վատ կողմերը: Բայց որ երկիրը շրջվի, չեն կարող: Չկա քաղաքական դաշտում այդ ուժը, որը դա հասկանում է:  Եվ երբ ասում եմ՝ իրականությունը փոխել, բոլորը հասկանում են՝ իշխանություններին պալատներից քշել, իսկ ես ասում եմ՝ իշխանություններին հնարավոր չէ քշել էսօր: Նաև, որովհետև ընդդիմադիր դաշտում չկա կազմակերպվածություն, խելք, կա ցաքուցրիվ վիճակ:  Իսկ այնտեղ ռեսուրս կա, ուժ կա: Չեք կարող իրենց քշել, ինչ ուզում եք` արեք: Հիմա էլ հանրահավաք է, գնացեք, տեսեք հավաքված մարդկանց: Այսօր չկա նման ռեսուրս: Եթե չեղավ 96-ին, էսօր` առավել ևս:

-Իսկ Փաշինյանի` «Ելքի» մյուս առաջնորդներից տարանջատման մասին ի՞նչ կասեք: Օրինակ՝ Նիկոլը գնալու է հանրահավաքի որպես շարքային մասնակից, Արամ Սարգսյանը, տպավորություն է, որ  ոչ բաց տեքստով, բայց  քննադատում է հենց իրեն։

-Ես ասացի արդեն. հայաստանյան քաղաքական դաշտում ընդդիմությունը, իշխանությունն էլ հետը, բոլորը միասին, չկա հոսանք, որի հետ ես հույս կապեմ, որ փոքրիշատե փոխելու են իրականությունը: Ու ինձ համար բացարձակապես միևնույն է՝ ով կգնա հանրահավաքի, կմիանան, կանջատվեն: Բոլորը՝ իշխանությունով ու ընդդիմությունով, եթե հավաքվեն, ոչինչ չեն կարող անել, որովհետև նշածս հարցերը ո՛չ հասկանում են, ո՛չ դրա պատասխաններն ունեն: Ու գնաց–չգնաց, միևնույն է, ոչինչ չի փոխվելու:





Губернаторы России
Москва

Собянин присвоил статус якорных резидентов технопарков восьми компаниям





Москва

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин пообещал продлить скоростные диаметры Москвы в Ярославскую область



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Фрэнк Синатра

Мартин Скорсезе решил отложить съемки фильмов об Иисусе Христе и Фрэнке Синатре




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Представители Росгвардии поздравили воспитанников Центра спорта и образования «Самбо-70» с принятием торжественной клятвы

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»

РПЛ. ЦСКА — «Ахмат». Прямая трансляция, смотреть онлайн


WTA

Рахимова обыграла Биррелл и вышла во второй круг WTA 1000 в Пекине



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Представители Росгвардии поздравили воспитанников Центра спорта и образования «Самбо-70» с принятием торжественной клятвы



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России