Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Март
2018

Առնվազն 10 տարվա կտրվածքով հայ-թուրքական հարաբերություններում որևէ հեռանկար չեմ տեսնում. թուրքագետ

0

Առաջիկա առնվազն 10 տարիների կտրվածքով հայ-թուրքական հարաբերություններում որևէ հեռանկար չեմ տեսնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

«Տարածաշրջանում՝ Սիրիայում լարված վիճակ է, հետևաբար միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է այդտեղ: Այս պայմաններում սպասել, որ մեծ տերությունները որևէ շահագրգռվածություն կցուցաբերեն Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում, իրատեսական չէ: Տարածաշրջանում կոնֆլիկտները լուծելուց հետո գուցե զբաղվեն Հայաստան–Թուրքիա հարաբերություններով, բայց տարածաշրջանի խնդիրներն էլ հեշտլուծելի չեն»,- նկատեց թուրքագետը:

Ինչ վերաբերում է հարաբերությունների կարգավորման հարցում կողմերի շահագրգռվածությանը, Հակոբ Չաքրյանը նշեց, որ Թուրքիան դիվանագիտական հարաբերությունները հաստատման համար 1991–ից նախապայմաններ է ներկայացնում: Նրա խոսքով՝ այս 27 տարիների ընթացքում Թուրքիայում առնվազն 7-8 կառավարություն փոխվել է, բայց Հայաստանի նկատմամբ դիրքորոշումը չի փոխվել:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական արձանագրություններն առոչինչ ճանաչելու մասին՝ հավատարիմ մնալով նախորդ տարի ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայում արած հայտարարությանը, թե 2018-ի գարունը Հայաստանը դիմավորելու է առանց «սին» հայ-թուրքական արձանագրությունների:

Անդրադառնալով տարածաշրջանում, մասնավորապես՝ Սիրիայում Թուրքիայի վարած քաղաքականությանը, թուրքագետն ասաց, որ դա ավելի է մեծացնում է թուրք-ամերիկյան լարվածությունը, բայց Ռուսաստանի համար այն ձեռնտու քաղաքականություն է:

«Թուրք-ամերիկյան լարվածության հիմքում ընկած է ամերիկացիների քրդական ծրագիրը, իսկ թուրքերը խիստ անհանգստացած են, որ եթե չվտարեն քրդերին Եփրատից մինչև Միջերկրական ընկած հատվածը, ապա կստեղծվի մի միջանցք Հյուսիսային Իրաքից մինչև Միջերկրական: Թուրքիան կդադարի լինել տարանցիկ միջանցք և Արևմուտքի համար կկորցնի իր երբեմնի նշանակությունը: Արևմուտքը, ունենալով քրդական միջանցք, այլևս Մերձավոր Արևելք ներթափանցելու համար Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքի կարիքը չի զգա»,- ընդգծեց նա:

Փոխարենը, թուրք–ամերիկյան լարվածության մեծացումը, ըստ նրա, օգնում է Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը Սիրիայում: Այդ պատճառով է, որ ՌԴ Թուրքիայի գործողություններին ըմբռնումով է մոտենում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող կուսակցության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Այսօր մենք Աֆրինում (Սիրիայի հյուսիսում) ենք, վաղը կլինենք Մանբիջում, որպեսզի մաքրենք ահաբեկիչներին (քրդերին)»: Ի տարբերություն Աֆրինի, Մանբիջում նաև ամերիկյան զորքեր են տեղակայված, որոնք պնդում են, թե թուրքական բանակի հարձակման դեպքում կարող են հակահարված տալ:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը թուրքական զորքերի Մանբիջ մտնելու հավանականությունը շատ ցածր է գնահատում, քանի որ ամերիկացիները բավականին կոշտ զգուշացրել են. «Չեմ կարծում, որ Թուրքիան այդպիսի հանդգնություն ունենա: ԱՄՆ–ը այդ դեպքում, եթե ոչ ուղիղ հակահարվածով, ապա առնվազն կարող է նաև Թուրքիային միջազգային այնպիսի կացության մեջ դնել, որ թուրքերը կդժվարանան ուշքի գալ»:

«Առանձնապես տարածաշրջանի ռազմաքաղաքական հավասարակշռությունը չի փոխվի, դա կփոխվի այն ժամանակ, երբ դե ֆակտո մասնատված Սիրիան դառնա դե յուրե մասնատված, և եթե ստեղծվի քրդական միացյալ պետություն: Սա, իհարկե, կփոխի ռազմաքաղաքական իրավիճակը, բայց քիչ հավանական է: Իսկ թուրք-ամերիկյան լարվածությունը, կարծում եմ՝ ժամանակավոր է, նրանք երբեմնի դաշնակիցներ են, շատ նեղն ընկան, իրար հետ լեզու կգտնեն»,- ասաց Հակոբ Չաքրյանը:

 





Губернаторы России
Москва

Собянин: в ТиНАО будет построено 10 детских садов и 11 поликлиник





Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о компенсации части затрат на путевки в оздоровительные лагеря в рамках нацпроекта «Семья»


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин пригласил москвичей и гостей столицы на фестиваль «Рыбная неделя»



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Баста

Тренер СКА Попов назвал Басту адекватным футбольным руководителем




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о развитии спорта в селах Чукотки

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о развитии водных видов спорта в Ставрополье

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о спорте и ежедневных здоровых привычках


ATP

Немец Зверев выбил россиянина Медведева из топ-4 ATP



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России