Լիգա 1. Մբապեի դուբլն օգնեց ՊՍԺ-ին հաղթել «Անժեին» (տեսանյութ)
Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրում ՊՍԺ-ն «Պարկ դե Պրենս» ստադիոնում հյուրընկալեց «Անժեին» և հաղթեց 2:1 հաշվով:
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն: «Անժեի» կազմում հաշվի տարբերությունը կրճատեց Կառլ Տոկո Էկամբին:
ՊՍԺ-ն այս հաղթանակից հետո 80 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Անժեն» 32 միավորով 14-րդ տեղում է:
ՊՍԺ-«Անժե»` 2:1
Գոլերը` Մբապե (12, 25) - Էկամբի (75)