ԱՄՆ-ում հոսպիտալացվել է քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրը, իսկ նրա կնոջը մահացած են գտել
ԱՄՆ-ում հոսպիտալացվել է քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Էյիթի Նեգիսին, իսկ նրա կնոջը մահացած են հայտնաբերել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, Ինդիանա նահանգի երկու տարեց բնակչին անհետ կորած էին հայտարարել երկուշաբթի, երբ նրանց հարազատները ոստիկանության էին դիմել:
Երեքշաբթի 82-ամյա քիմիկոսին հայտնաբերել են Իլլինոյս նահանգի Ռոքֆորդ բնակավայրի մոտակա մայրուղու վրա: Նեգիսիին հիվանդանոց տեղափոխելուց հետո ոստիկանությունը հայտնաբերել է նրա 80-ամյա կնոջ մարմինը: Նախնական տվյալներով՝ թոշակառուներն ուղևորվելիս են եղել օդանավակայան և մոլորվել են:
Գիտնականը դուրս է եկել մեքենայից, որպեսզի օգնության դիմի, սակայն չի վերադարձել: Շուտով նրա կինն անհանգստանալով նույնպես դուրս է եկել մեքենայից, որից կարճ ժամանակ անց մահացել է: Նրա մահվան պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն ոստիկանությունը բռնության նշաններ չի հայտնաբերել: