Հայաստանի մուայթայի ֆեդերացիան խոշոր մրցաշար է կազմակերպել Արմավիրում
Արմավիրի մարզում կայացել է մուայթայի «Բռունցք» ակումբի բաց առաջնությունը:
Մրցաշարին մասնակցել են 150 երեխաներ:
Առաջնության արդյունքներով լավագույն մարզիկները մասնակցելու են Հայաստանի առաջնությանը:
Ինչպես հայտնի է, մուայթայի Հայաստանի հավաքականը մայիսին մասնակցելու է Մեքսիկայում կայանալիք աշխարհի առաջնությանը: