103news.com
World News in Armenian
Март
2018

Կարելի էր այդ արձանագրություններն ուղղակի թողնել դարակում՝ սպասելով ավելի լավ ժամանակների․դե Վաալը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

0

«Քարնեգի Եվրոպա» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալի կարծիքով՝  Ադրբեջանն է եղել ամենամեծ խոչընդոտը հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորման, հայ-թուրքական արձանագրությունները չվավերացնելու հարցում:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ եթե չլիներ Ադրբեջանը, այս գործընթացը հաջողություն կունենար, և հայ-թուրքական սահմանն արդեն բաց կլիներ:

«Ադրբեջանն այսօր լավ դիրքավորվել է Անկարայում: Եվ քանի որ այդ երկրի ազդեցությունը Թուրքիայի վրա մեծանում է, իսկ Թուրքիան բավական հզոր տնտեսական խաղացող է, նախագահ Ալիևը համերաշխության ձեռք է մեկնում նախագահ Էրդողանին: Թուրքիայում հեղաշրջման փորձի ժամանակ Ալիևն իր հաստատուն աջակցությունը հայտնեց Թուրքիայի նախագահին: Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերություններն է՛լ ավելի են ամրացել, ինչը նշանակում է, որ այս գործընթացն ավելի դժվար է լինելու»,- ասաց նա:

Նշենք, որ Թոմաս դե Վաալն այն վերլուծաբաններից է, որ դեռ տարիներ առաջ է հոռետեսական կանխատեսումներ ունեցել հայ-թուրքական սահմանի բացման հարցում: Նա դեռ այն ժամանակ նշել էր. «Ցավոք, Ադրբեջանի դիրքերը Թուրքիայում գնալով հզորանում են, ուստի կարծում եմ, որ ցյուրիխյան արձանագրությունները չեն վավերացվի: Ահա թե ինչու են սահմանի բացման շանսերը բավականին փոքր: Ու դա բխում է Ադրբեջանի շահերից»:

Հարցին, թե ինչ է կարծում, ինչու Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց միայն տասը տարի հետո որոշեց առոչինչ ճանաչել, Թոմաս դե Վաալը պատասխանեց․

«Վստահ չեմ, որ ճիշտ եմ հասկացել՝ ինչու դա արվեց. կարելի էր այդ արձանագրություններն ուղղակի թողնել դարակում՝ սպասելով ավելի լավ ժամանակների: Չեմ կարծում, որ դա կառուցողական քայլ էր: Ըստ իս՝ մեզ այժմ հարկավոր է սպասել, մինչ հնարավոր կլինի վերսկսել այս ողջ գործընթացը քաղաքական արդեն բոլորովին այլ միջավայրում»,- ասաց նա:

Անդրադառնալով արդեն ՀՀ նախագահի մոտեցմանը, թե հայկական կողմը պատրաստ է  Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել, սակայն դրա համար նոր փաստաթուղթ է պետք, բրիտանացի վերլուծաբանը նշեց, որ, իր կարծիքով, լավ կլիներ, որ լինեին առանձին գործընթացներ՝ Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև:

«Սակայն տեսնում եմ, որ դրանք սերտորեն փոխկապակցված են, քանի որ մեկ խնդրի լուծումը դժվար է առանց մյուսի»,- ասաց նա:

Միջազգային հանրությունը հետաքրքրված էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ մինչև արձանագրությունների ստորագրումը Ցյուրիխում: Թոմաս դե Վաալը համաձայնեց, որ հետո բոլորի ուշադրությունն այդ հարցից կորավ:

«Անշուշտ, գիտենք, որ միջազգային հանրությունը սիրում է հաջողության պատմություններ: Ուստիև, երբ արձանագրությունները ստորագրվեն, այն կողջունեն բոլոր ներգրավված կողմերը, այդ թվում՝ Հիլարի Քլինթոնը, Խավիեր Սոլանան և Սերգեյ Լավրովը: Սակայն եթե ամեն ինչ ձախողվի, միջազգային հանրությունը, ցավոք, կկորցնի իր հետաքրքրությունը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունները նախաստորագրվել էին 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Ստորագրված արձանագրությունները պետք է վավերացվեին 2 երկրների խորհրդարանների կողմից, համաձայն փաստաթղթի, «ողջամիտ ժամկետներում»։

Սակայն այս տարվա մարտի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց, որով դադարեցրեց հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը՝ հավատարիմ մնալով նախորդ տարի ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայում արած հայտարարությանը, թե 2018-ի գարունը Հայաստանը դիմավորելու է առանց «սին» հայ-թուրքական արձանագրությունների:





Губернаторы России
Москва

Собянин: Началось строительство нового тоннеля на Рублево-Архангельской линии метро





Москва

НОВЫЕ «ОПАСНЫЕ СВЯЗИ» С НОВЫМ ВЕДУЩИМ НА «ЧЕ!»


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: В районе «Южного порта» появится зеленая набережная без автомобилей



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Карди Би

«Скажи правду!»: бывший муж Карди Би обвинил ее в измене во время беременности




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Рискованное ралли: таксист из Петербурга повез пассажирку в аэропорт по встречной

Легенда мирового хоккея Игорь Ларионов - амбассадор бренда "Лошадиная сила"

Игорь Ларионов стал новым амбассадором Лошадиной силы


Кубок Лейвера

Медведев в составе сборной Европы завоевал Кубок Лейвера



Новости Крыма на Sevpoisk.ru


News Every Day

Elle King shares major life update after opening up about 'toxic' relationship with dad Rob Schneider



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России