103news.com
World News in Armenian
Март
2018

Քաղաքային ֆոլկ. ցախավելների հեղափոխություն ընկեր Բրեժնևի գործուն աջակցությամբ

0

Քաղաքի զգացմունքները վավերագրելու համար պետք է կամացուկ ու աննկատ հպվել նրա ինտերաղմուկին և որսալ քաղաքի շշուկը: Վերջերս միայնակ շրջում եմ քաղաքում և քաղաքային յուրօրինակ ֆոլկ հավաքում փողոցներից: Զրույցներ, որոնք միգուցե ավելի ճշգրիտ են վավերագրում մեր ժամանակը, ավելի նախնական են ու ազնիվ և ամենակարևորը՝ զերծ են լրագրողական կոշտ միջամտություններից: Այս դեպքում, անգամ հեղինակային ավելորդ մեկնաբանություններից է պետք խուսափել, մանավանդ, որ նյութի հեղինակը ոչ թե ես եմ, այլ իմ հերոսները՝ երեք ժիր մաքրուհիներ, որոնց խոսքուզրույցն ինձ միանգամից գայթակղեց: Եթե այս պատմությունը հետաքրքրի նաև մեր ընթերցողներին, պատրաստ եմ շարունակել քաղաքային պատումների այս շարքը:

-Է՜հ, ոտերս էլ չի գալիս հետևիցս, արի մի քիչ նստենք, մեկ ա, ոնց կուզես լպստի, շուռ ես գալիս տեսնում՝ էլի կեղտը հելել ա, կանգնել քաղաքի գլուխ:

-Ու՜ֆ, ասում ես ու թողո՞ւմ, տակիս էլ ոտ չմնաց էսօր: Այ մարդ, ես էս ֆանտոմաս ժողովրդից բան չեմ հասկանում՝ համ ասում են՝ փող չունենք, համ էլ տասը բերան դառած՝ ուտում են ու թափում: Ըհը, հլը սրա ֆասոնին, ասա՝ ջահել հարս ես էլի, անպայմա՞ն ա էդ դրսերի զըրթզիբիլն ուտես ու էրեխիդ էլ տաս, դրսերը փոր թուլանալ կա, բան կա…

-Էս էլ թազա մոդա ա, մի ճաշ չեն դնում կրակին, դրսերը ոտի վրա անքաշ ուտում են ու սենց զիբիլ անում:

-Տղամարդու ցեղը չորանա, ցեղը, որ հալալին հարամից չեն ջոկում, հենա, մեկն էլ իմ տղեն, ես իրան ասում եմ՝ դու կնիկ չես բերել է, կամպյուտրչիկ ես բերել. կատուն տռում ա՝ նկարում ա, դնում էդ անտերի մեջ: Բա խի չպիտի տենց անի՝ էրեխեքին մանկապարտեզն ա պահում, լվացքը ավտոն ա անում, ինքն էլ հացն էլ ա դնում էդ անտեր կամպյուտրի առաջ՝ ուտում: Ամբողջ օրը էն բեմուրազի մեջն ընկած խոսում ա սաղ աշխարհի հետ:

-Ա՛յ կնիկ, տեսնո՞ւմ ես, մարդիկ էլ իրար էրեսի չեն նայում, մարդա իրա հեռախոսի հետ ա խոսում, հլը սրան նայի, սրան, այ մարդ հեսա քիթուբեյնի վրա կընկնի, հալա-հալա:

-Կամաց խոսա՝ կլսի, յա՜:

-Արխային կաց, հիմա դրա ոտի տակ մարդու գլուխ լինի, կտշի, կանցնի, էդ մարդ ա տեսնո՞ւմ, որ մարդու խոսք էլ լսի:

-Հա՜, մարդկությունը վերանում ա, վերանում, էն օրը թոռս հորն ասում ա՝ արի տանենք մեր շանը ծախենք, մի հատ լավ հեռախոս առնենք, այֆոն են ասում, ինչ են ասում: Մնացի չորացած, էդ շան հետ մի ամանից ա է՜ հաց ուտում:

-Ախչի, բա հլը էս թազա մոդեքը տես, այ մարդ էս ի՞նչ մոդեք են գցել՝ ոչ տղամարդն ա ջոկվում, ոչ՝ կնիկը: Սենց նեղ-նեղ շալվարով նստել-վեր կենալ կլինի՞, այ մարդ: Հետո էլ ասում են, թե էս էրեխեքը խի են սենց դժվար հղիանում: Էս շալվարն էլած-չելածը ձվածեղ կսարքի, կկանգնի մի յան:

-Ամեն ինչ փչացել ա է, էլ մի անարատ բան չկա աշխարհի էրեսին: Ի՜նչ սարքեցին էն հալալ-զուլալ կյանքը: Մեկ ասում էինք՝ տասը խնդում: Հիմա սաղ պարտքի տակ, հլը ստեղ նայի, սաղ նամռոտ են, քաղաքում մի ուրախ մարդ չես տեսնի:

-Հլը Աստծուն փառք, որ մեր ձեռը մի ավել ա տվել, գործի տեր ենք: Բա որ էս էլ չլիներ, ում քամակը պիտի պաչեինք, որ մեզ մի կտոր հաց տար:

-Երանի քեզ, յանի էս ցախավելն էլ ապրուստ ա՞, էն օրը գնացի բժշկի, ասի՝ մեջք չկա վրես, ինձ մի ճար արա, էն ճիժուպիժը էս մեջքս ա պահում. էն էլ ի՞նչ ասի, որ լավ լինի: Ասում ա՝ մի 20 հազարի նկար պիտի անեմ, ջեբդ էդքան փող կա՞: Հերսս հելավ է, ասում եմ՝ այ բժիշկ ջան, խի դու էս երկրացի չե՞ս, Աֆրիկայից ես եկել, նստել էս աթոռին: Հասարակ աշխատողի, ավել անողի ջեբում 20 հազարն ինչ գրողուցավ ա անում:

-Ռիսկով էլ կնիկ ես էլի, որ գնացել, հասել ես դրանց դուռը, դրանց բարևն էլ ա փողով, հետդ երկու բառ ա թրջում՝ 5 հազար, էրկուսն էլ վրադիր՝ 10 հազար: Հենա, մի առողջ տեղ չունեմ, բայց հո առյուծի սիրտ չեմ կերել՝ դրանց դուռը քելեմ:

-Այ կնիկ, էս գիշեր նենց մի երազ եմ տեսել, որ պատմեմ, մազերդ բիզ-բիզ կկանգնի: Մթոմ մեր մեծը էլի Բրեժնևն ա, ես էլ Սայաթ-Նովան ավելի տակը տալով գնում եմ, մեկ էլ՝ այ սենց գալիս ա, հաղթանդամ, մազերը սիրուն հետ տված՝ կանգնում առաջս:

-Պաշտոնական դռան հետ գործ ունե՞ս, էդ լավ բան ես տեսել, մեծամեծերը լավ են երազին, ասում են՝ առաջխաղացում ա:

-Ախչի, հավաքարար իսանի առաջխաղացումը որն ա, շատ-շատ էս քաչալ ավելը ձեռիցս առնեն, մի թազեն տան էլի: Բայց, հո երազ չէր: Որ տենց միանգամից դեմս դուրս եկավ, դե ես տեղումս քարացա, ընենց վախեցա ու սկսեցի մի ձենի լացել…

-Վա՜, անունն ինչ դրիր, որ լացեցիր, հազիվ մեծն իրա ոտով դուռդ էր եկել, էդ հենց ամենալավ բանն ա:

-Եսիմ է, ջանս մի տեսակ եղավ, էն իմ ջահել կյանքս հիշեցի, հարսնության էն լավ օրերս, էրեխեքիս, որ փոքր էին: Հեյ գիդի օրեր, որտեղ եք կորել:

-Բա Բրեժնևն ի՞նչ խոսեց, քեզ մի իշմար, բան տվե՞ց:

-Հա, բա ոնց: Տնտղեց է, տնտղեց, էլ տեղ չմնաց: Ամեն ջուռի հարց էլ տվեց:

-Յա, դե մի հարց էլ դու տայիր, ասեիր՝ այ գլուխդ մեռնի, էն բանկերի փողերն ինչ եղավ, գդալ-գդալ հավաքեցինք շերեփը տվին մեջը, տարան: Էդ որ ասեիր, իրան բոլ էր:

-Այ կնիկ, բա չասեցի՞, էն էլ ոնց ասեցի: Ասի՝ այ ընկեր Բրեժնև…աղջի, հենց ըտեղ լացս եկավ է՜, մենակ կարացի ասեմ, որ մեր փողերը բանկերից գողացել են:

-Ասեիր՝ այ քոփակ, տեսա՞ր ինչ եղավ, դե հիմա արի մեռելդ տար: Մեր փողերն առան մեր ձեռից, տկլոր բաց թողեցին:

-Բա էդ սաղ ասի էլի, էն հաստ-հաստ ունքերը թռավ ճակատին, չհավատաց: Ասում ա՝ տենց բան օձն իր պորտով չի կարա անի: Ես տակը չմնացի, ասի՝ բա էս ցախավելն ինչ ա անում իմ ձեռին, ես 9 հազար ռուբլի էի թուփ արել, հենա ոտս կգցեի ոտիս, կապրեի էլի, էդ փողս որ լիներ, ես ինչ էի անում էս ժողովրդի ոտի տակին:

-Լավ ես արել՝ ասել ես, էրազը առաջախոս ա:

-Հա, էն աժդահան մի բուռ դառավ, կրկվեց մնաց: Հետո էլ…

-Աղջի, գործներս մնաց, էդ երա՞զ ես պատմում, թե՞ սերիալ:

-Չէ, սպասի, գլխավոր մասերը դեռ չեմ ասել: Ասեց՝ հետևիցս արի:

-Գնացե՞լ ես:

-Դե բա աչքն էլ չեմ հանե՞լ, դու լսի…

-Աղջի, բա մեռած մարդի հետևից կգնա՞ն, էն էլ էդ քոփակի, ես էլ գիտեմ, դու խելոք կնիկ ես:

-Դե ինչ ասեմ՝ յա մեռած մարդը, յա քնածը էլի: Դու հետոն լսի: Քաղաքով լավ ման տվի սրան, որ խանութները մտանք իրա համար արմանք-զարմանք էր, որ խանութները մեջն էդքան ապրանք կա, բայց հերթ, բան չկա:

-Պահ, ասեիր՝ ոնց էլ նայես, ժողովուրդը միշտ էլ խաբված ա էլի դուրս գալիս. իրա վախտ փող կար՝ ապրանքը չկար, հիմա էլ ապրանքը կա՝ փող չկա: Քվիթ-քվիթ:

-Չէ, էդ էլ ասեցի, բա հո բերանս ջուր չէի առել:

-Այ կնիկ, վերջին հասի, օրը ճաշ դառավ, կեղտը հասավ քաղաքի բեյնին: Վեր կենանք, ավել անենք:

-Լսի, վերջը ի՞նչ: Վերջն ինձ էլ հետևը գցած մտավ էն Պուտինի կաբինետ…

-Պահո, ասա դրախտ ես ընկել էլի:

-Չէ, ինչ դրախտ, վախիցս թուքը կատիկս էր մնացել: Բրեժնևը մի նենց կում արեց, նենց կում ու դուզ թքեց էն Պուտինի էրեսին:

-Է՜հ, սուս կաց, դու հաստատ քամակդ բաց ես քնել, Պուտինի հետ ինչ գործ ունես: Պուտին եմ ասել է, որ վեր կենար ու քո ու էդ քոփակի ջանը ջուր աներ, կանգներ ղրաղ:

Հիմա մեր մեծը Պուտի՞նն ա, որ գնացել նրա յախից եք բռնել: Մարդկությունը, կյանքն արդեն փչացել, պրծել ա, հիմա Ստալինին էլ բերես, մեր փողերը մեզ չեն տա, կերել պրծել են, էլ ո՞նց տան, մոռացի:

-Բա էդ բանը մոռանալ կլինի՞, բերանո՞վդ ես ասում՝ 9 հազար ռուբլի, հիմա լա՞վ ա, որ աչքներս մնում ա էն լավ-լավ բաների վրա: Ախչի, էն օրը մեր էն փողոցում էն ինչ սիրուն շալ տեսա, ընենց լավ գույնի ու շատ մանր ծաղիկներով, ինքն էլ էրկու իմ չափ կնիկ կփաթաթեր, այ էդքան երկար էր: Մեկ էլ նայեմ, տեսնեմ կրակի գին՝ երեք հազար դրամ: Մտքումս ասի՝ ես հո տունքանդիչ չեմ, էդքան փողը տամ, թե մի վզի թոկ եմ առնում: Ձեռս չգնաց:

-Հիմա չեք թողալու երազս թամամ պատմե՞մ:

-Այ կնիկ, էդ քանի ժամ ես քնել, որ էդ երկար կինոն ես տեսել: Վեր կացեք, վեր, գնանք մեր բանին. պարապ մարդը Աստծո աչքի գրողն ա: Ժամանակ չկա մնամ… քու դո-շի՜ն, ես գնացի ավլե՜մ, թա-փե՜մ փո-շի՜ն:

-Բայց շատ հետաքրքիր երազ եք տեսել, վերջը ի՞նչ եղավ: Պուտինը մեր մասին բան չասե՞ց:

-Ոնց չասեց, այ քույրիկ, սրանք մնացի՞ն, որ լսեն, իմանան: Ոնց որ դու ես հիմա ինձ հետ խոսում, այ տենց աչքը աչքին հետը տվել-առել եմ սաղ գիշեր: Ափսոս էս քաղաքական բաներից լավ չեմ հասկանում, թե չէ ինչ հարց ասես՝ կարայի տամ:

-Բա ո՞ր հարցերը տվեցիք:

-Ես անարդարության հարցերը մեջտեղ բերեցի: Տենց ուղիղ էլ ասի, ասի՝ սենց անարդար բաներին Աստված երկար չի համբերի, իրա դատաստանը կտեսնի: Ինքն էլ ասավ՝ գիտեմ, դու ճիշտ ես ասում, ասավ՝ հայերի կյանքն էսօր կյանք չի, հայը գնացել, վայն է մնացել: Սաղ ռուսերեն էր խոսում, բայց էս խոսքը մաքուր հայերեն ասեց:

-Բա մի ճար, մի դեղ…

-Ասեց՝ աշխարհի դրությունն էսօր շատ ա խառնվել, ու դաժե ես չեմ կարում դրանից արդեն գլուխ հանեմ: Ընենց տոնով ասեց՝ յանի ես ձեզնից ձեռքերս լվանում եմ էլի, գնացեք ձեր գլխի ճարը տեսեք: Ես ստեղ մատս կծեցի…

-Ինչո՞ւ, ավելի լավ, թող չխառնվի:

-Լսի է՜, երազ տեսնողը ես եմ, դու ինձնից առաջ ես ընկնում: Ես գիտե՞ս ինչ հարցեր եմ իրա հետ էրեսբերես արել: Ասի՝ բա էս գողերի, կաշառակերների ձեռն ո՞վ ա բռնելու, էս թանկացումների հալն ի՞նչ ա լինելու, որ կարագն իրա կարագ հալով մեր տանը դառել ա սև աղվես: Ասի՝ մեր աղեքը օր օրի վրա թռփոշանում են, իսկ ժողովուրդը մի կտոր հացի կարոտ ա մնում: Գյուղերի վիճակի մասին էլ տեղեկացրի, ասի՝ նենց վիճակ ա, չեք պատկերացնի, էլ հալուհարաքյաթ չի մնացել էդ գյուղերի վրա: Սենց մղկտալով սաղ հատ-հատ պատմեցի, ասի՝ ժողովուրդն էլ չի դիմանում՝ ոտի վրա մեռնում ենք: Սաղ ասի, սիրտս դատարկեցի…էն ա, արդեն ինքը պիտի իրա պատասխանները տար, ի՞նչ լինի, որ լավ լինի:

-Ի՞նչ:

-Էն հարսը էդ անտեր մնացած կամպյուտերի ձենը գցեց ու… հենց ըտեղ զարթնեցի, ու երազս կիսատ մնաց:

-Ա՛յ քեզ բան:

-Բա, մնացի շիվար, դե հիմա քնի ու քնի, տեսնեմ մի հատ էլ կգա՞ երազիդ: Էլ չի գալիս, գնաց ու գնաց է՜:

Գրի առավ ՎԱՐԴուհի Սիմոնյանը





Губернаторы России
Москва

Сергей Собянин: Разработки резидентов кластера «Ломоносов» превосходят аналоги





Москва

НОВЫЕ «ОПАСНЫЕ СВЯЗИ» С НОВЫМ ВЕДУЩИМ НА «ЧЕ!»


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Конкурс грантов для НКО побил рекорд по числу одобренных заявок



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Олег Лундстрем

​Мастерская Леонида Лундстрема в Чите объединила 90 талантливых детей из разных регионов России




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Легенда мирового хоккея Игорь Ларионов - амбассадор бренда "Лошадиная сила"

Кадеты Пермского президентского кадетского училища стали участниками первого этапа Всероссийской олимпиады школьников

Международный молодёжный форум БРИКС+ по спортивной дипломатии состоялся в Ульяновске


WTA

Елена Рыбакина снялась с турнира WTA-1000 в Пекине



Новости Крыма на Sevpoisk.ru


Українські новини

Як обрати дверну ручку для дому: Поради та рекомендації



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России