The New Yorker ամսագիրը ցուցադրել է հաջորդ համարի շապիկը՝ մերկ Թրամփի պատկերով
Ամերիկյան The New Yorker ամսագիրը ցուցադրել է իր հաջորդ համարի շապիկը, որի վրա ծաղրանկար է պատկերված՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ: Корреспондент-ի փոխանցմամբ՝ լուսանկարը մարտի 16-ին հրապարակվել է ամսագրի ֆեյսբուքյան էջում:
Նշվում է, որ ծաղրանկարը նկարիչ Բարի Բլիթի աշխատանքն է: Ամսագրի շապիկին Թրամփը պատկերվել է մերկ վիճակում՝ ամբիոնի հետևում կանգնած:
Ինչպես հայտնում են ամսագրի խմբագրությունից, ծաղրանկարը Բոբ Դիլանի It’s Alright Ma, I’m Only Bleeding («Ես լավ եմ մայրիկ, միայն արյունահոսում եմ») երգի տողերի պատկերազարդումն է:
«Երբեմն նույնիսկ ԱՄՆ նախագահն է ստիպված լինում մերկ կանգնել», - նկարիչն այս շապիկը նվիրել է լրագրողների հետ բարդ հարաբերություններին: