Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին
Մարտի 17-ին, ժամը 20:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ուլնեցի փողոցի 1-ին փակուղու թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում հայտնաբերվել է բնակչի դին: