103news.com
World News in Armenian
Март
2018

Ռուսաստանը փափուկ բարձ է դնում Հայաստանի գլխի տակ, մենք չենք կարող մեր անվտանգությունը թողնել ռուսների քմահաճույքին. Ռուբեն Մեհրաբյան

0

Պետք է արձանագրել, որ այն, ինչ Երևանում հայտարարեց Կոսաչովը, պարզապես երեսպաշտություն է:

Այս մասին Tert.am-ի հետ  զրույցում ասաց վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը՝ խոսելով ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հնչեցրած մտքի մասին, թե Ռուսաստանը չի շարունակի նույն մասշտաբներով սպառազինություն մատակարարել Ադրբեջանին, որը կար մինչև 2016թ. ապրիլյան պատերազմը:

«Մենք պարտավոր ենք անել դա այդ պայմանագրերին համապատասխան: Սակայն, իմ ունեցած տեղեկատվությամբ, դա չի լինի այն մասշտաբներով, որը կար 2016թ. ապրիլի դրությամբ: Անկասկած, մենք արձագանքում ենք իրավիճակին, որը տեղի ունեցավ 2016թ. ապրիլին»,- ասել էր ռուսաստանցի պաշտոնյան:

Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ Կոսաչովն այսպիսով փորձեց «փափուկ բարձ դնել Հայաստանի գլխի տակ»:

«Ռուսաստանը, կարծում եմ, շարունակելու է իր կեղտոտ գործը: Գուցե ոչ այն ծավալով, ինչ առաջ, բայց շարունակելու է: Ամեն դեպքում, նրանք մատակարարել են այնքան շատ զենք ու զինամթերք, որ 2016թ.-ի ապրիլին մենք տեսանք, թե ինչ հետևանք ունեցավ այն: Ադրբեջանը որդեգրում է մաքսիմալիստական, ոչ իրատեսական, չափազանց ագրեսիվ դիրքորոշում, որովհետև ունի շատ զենք: Իրավիճակն անկայունության ռեժիմում մնում է կառավարելի Ռուսաստանի կողմից: Իրենք հասել են այս նպատակին, ու հիմա փափուկ բարձ են դնում Հայաստանի գլխի տակ»,- նշեց Ռուբեն Մեհրաբյանը:

Վերլուծաբանն ընդգծեց, որ Ռուսաստանն ուզում է մեղմել այն ցասումը, որը կա Հայաստանում, որն արտահայտվում է իշխանությունների կողմից:

«Այս ամենին պետք է վերաբերվել փիլիսոփայորեն, թույլ չտալ, որ Կոսաչովները, Իվանովները կամ մյուսները փորձեն թերագնահատել հայերի մտավոր ունակությունները: Իսկ Հայաստանում շատ լավ հասկանում են, որ Ռուսաստանը բարձ է դնում մեր գլխի տակ»,- ասաց Մեհրաբյանը:

Քանի որ, ըստ նրա, Հայաստանը լավ հասկանում է, որ Ռուսաստանը շարունակելու է այս վարքագիծը, փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին, պաշտպանական քաղաքականությունը տարբեր ուղղություններով:

«Մենք չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ, մեր անվտանգությունը թողնել Ռուսաստանի քմահաճույքին: Ռազմական դիսբալանսն Ադրբեջանի մոտ ստեղծելու է այն իլյուզիան, որ իրենք կարող են ուժի կիրառմամբ լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Դրա համար էլ բանակցությունների սեղանին իրենց լկտի են պահում, դրանց անլուրջ են վերաբերվում: Իսկ Հայաստանը պետք է ցույց տա, որ եթե փորձեն ուժ կիրառել, իրենց ատամները փշրվելու են»,- շեշտեց Ռուբեն Մեհրաբյանը:





Губернаторы России
Москва

Собянин: МЦД продлят до Калужской, Смоленской, Тульской и Ярославской областей





Москва

Фестиваль «Песня года» 2024 состоится в ДС «Мегаспорт» в Москве


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин заявил о продлении наземного метро Москвы в Тульскую область



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Shaman

Shaman отменил два концерта из-за накладок в графике




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»

Представители Росгвардии поздравили воспитанников Центра спорта и образования «Самбо-70» с принятием торжественной клятвы


WTA

Рахимова обыграла Биррелл и вышла во второй круг WTA 1000 в Пекине



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Под Симферополем продолжается строительство нового крупного микрорайона



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России