Բատշուայիի հիասքանչ գոլի շնորհիվ «Բորուսիան» հաղթեց «Հանովերին» (տեսանյութ)
Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց «Հանովերին»: Հանդիպումը կայացավ «Սիգնալ Իդունա Պարկում» և ավարտվեց 1:0 հաշվով` հօգուտ տանտերերի:
Խաղի միակ գոլը խփվեց 24-րդ րոպեին: Կրնկի հարվածով գոլ է խփել «մեղուների» բելգիացի հարձակվող Միչի Բատշուային:
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» 48 միավորով մնաց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում: «Հանովերը» 32 միավորով 13-րդ տեղում է:
«Բորուսիա»-«Հանովեր»` 1:0
Գոլը` Բատշուայի (24)