Добавить новость
103news.com
World News in Armenian
Март
2018

Ռուսաստանում բնակվող հայերն ազատ են քվեարկում, նրանց վրա ճնշում չի գործադրվում իշխանություններին ընտրելու հարցով. Վիկտոր Կոնոպլյով

0

Ռուսաստանում այս պահին ընթացող նախագահական ընտրություններում տեղի հայերի մասնակցությունը միանգամայն ազատ է: Նրանք ձայն են տալիս այն թեկնածուների օգտին, ում ցանկանում են:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց հասարակական գործիչ, քաղաքական մեկնաբան Վիկտոր Կոնոպլյովը:

Վերջինս նշեց, որ ինքն անձամբ ճանաչում է մի շարք հայերի, ովքեր ամենևին էլ իրենց ձայնը չեն տալիս գործող նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Տեղի ազգային փոքրամասնությունները, այդ թվում՝ հայերը, կաշկանդված չեն իրենց ձայնը իշխանություններին տալու մեջ: Ես գիտեմ հայերի, ովքեր իրենց ձայնը տալիս են, օրինակ, Քսենիա Սոբչակին կամ մեկ այլ թեկնածուի, և դա նորմալ է: Այս տեսանկյունից նրանք սահմանափակված չեն ընտրություն կատարել: Ինչի՞ց պետք է վախենան տեղի հայերը, Խորհրդային Միությունից հետո որևէ մեկին քաղաքացիությունից չեն զրկել: Նրանց վրա ճնշում չեն գործադրում, դա իրենց կամքն է, իրենց ընտրությունն է»,- հավաստիացրեց Վ. Կոնոպլյովը:

Ըստ քաղաքական մեկնաբանի՝ եթե մարդն իր էությամբ վախկոտ է, ապա կվախենա ազատ ընտրելուց անկախ նրանից, թե տվյալ երկրում ազգային փոքրամասնություն է, թե ոչ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի ընտրություններում առաջադրված է 8 թեկնածու: Առաջադրվել է նաև գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, որը 18 տարի է, ինչ երկրի ղեկավար պաշտոններում է:

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրա հիմնական մրցակիցն է Կոմունիստական կուսակցությունից առաջադրված թեկնածու Պավել Գրուդինինը:

Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում են նաև Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, «Քաղաքացիական նախաձեռնության» թեկնածու Քսենիա Սոբչակը, «Յաբլոկո» կուսակցության ղեկավար Գրիգորի Յավլինսկին, երկրի տնտեսական օմբուդսմեն Բորիս Տիտովը, Ռուսական հասարակական միության ղեկավար Սերգեյ Բաբուրինը եւ  ՌԴ Կոմունիստական կուսակցությունից անջատված «Ռուսաստանի կոմունիստների» թեկնածու Մաքսիմ Սուրայկինը:

2012-ին նախագահի ընտրությանը մասնակցել էր ռուսաստանցիների 65.3 տոկոսը, Վլադիմիր Պուտինը ստացել էր 63.6 տոկոսի, այսինքն՝ Ռուսաստանում ընտրելու իրավունք ունեցողների շուրջ 45 տոկոսի ձայները: Այս անգամ, Ղրիմի բռնակցումից հետո, ինչին աջակցում են ռուսաստանցիների շուրջ 86 տոկոսը, Կրեմլն ակնկալում է ավելի բարձր մասնակցություն և ավելի շատ ձայներ հօգուտ Վլադիմիր Պուտինի:

 

 

 

 

 

 

 

 

 





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Совладельцы инвестгруппы "Русские фонды" отправлены под домашний арест


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин оценил объем поддержки создателей импортозамещающей продукции



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Певица

Певица Дженнифер Лопес готова развестись с Аффлеком из-за его скверного характера




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Компания «КЕНГУРУ.ПРО» стала лучшим производителем спортивного оборудования

Московские спортсмены выиграли 141 медаль на Играх стран БРИКС

Инвестор построит физкультурно-оздоровительный комплекс в Северном Медведкове


Хуберт Хуркач

Хуркач о реванше со Зверевым: «В голове сидел тот матч в финале United Cup»



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: В Московском регионе более 62 тысяч семей распорядились материнским капиталом через банки



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России