Ա Սերիա. «Միլան»-«Կիևո»` 3:2, «Կրոտոնե»-«Ռոմա»` 0:2, այլ արդյունքներ (տեսանյութ)
Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում 3:2 հաշվով հաղթեց «Կիևոյին»:
«Ռոսոներիների» կազմում գոլ խփեցին Հաքան Չալհանօղլուն, Պատրիկ Կուտրոնեն և Անդրե Սիլվան: Հյուրերի կազմում գոլով աչքի ընկան Մարիուշ Ստեմպինսկին և Ռոբերտո Ինգլեսեն: Խաղավերջում Ֆրանկ Կեսիեն չկարողացավ իրացնել նշանակված 11 մետրանոցը:
Զուգահեռաբար ընթացող «Կրոտոնե»-«Ռոմա» խաղում «գայլերը» երկու անպատասխան գնդակ ուղարկեցին տանտերերի դարպասը: Գոլ խփեցին Ստեֆան Էլ Շարավին և Ռաջա Նայնգոլանը:
Այս հանդիպումներից հետո «Ռոման» 59 միավորով մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է: «Միլանը» 50 միավորով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
«Միլան»-«Կիևո»` 3:2
Գոլերը` Չալհանօղլու (10), Կուտրոնե (52), Սիլվա (82) - Ստեմպինսկի (33), Ինգլեսե (34)
«Կրոտոնե»-«Ռոմա»` 0:2
Գոլերը` Էլ Շարավի (39), Նայնգոլան (75)
Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.
«Բենեվենտո»-«Կալյարի»` 1:2
«Վերոնա»-«Ատալանտա»` 0:5
«Տորինո»-«Ֆիորենտինա»` 1:2