Անգլիայի Գավաթ. «Չելսին» դարձավ կիսաեզրափակչի վերջին մասնակիցը (տեսանյութ)
Անգլիայի Գավաթի խաղարկությունում հայտնի դարձավ կիսաեզրափակչի վերջին մասնակիցը:
Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց «Լեսթերին» ու դժվարին խաղում հաղթեց 2:1 հաշվով:
Հաշիվը բացեց Մորատան՝ եզրափակելով Վիլիանի փոխանցումը: «Աղվեսները» 76-րդ րոպեին Վարդիի օգնությամբ հավասարեցրին հաշիվը ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
Այստեղ ավելի համառ էին «թոշակառուները», ովքեր Պեդրոյի գոլի օգնության հաղթանակ կորզեցին ու դուրս եկան կիսաեզրափակիչ:
Անգլիայի Գավաթի կիսաեզրափակչի ուղեգիր էին արդեն նվաճել «Տոտենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Սաութհեմփթոնը»: