Հակոբ Հակոբյանի որդին պետական միջոցներով գնված գյուղտեխնիկան պահում է իր ընկերության պահեստում
0
Վերահսկիչ պալատը հերթական բացահայտումն է արել, որը վերաբերում է գյուղտեխնիկայի
կայանի ստեղծման ծրագրին: Պարզվել է, որ պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդու
ընկերությունը չհիմնավորված թանկ գներով տրակտորներ է գնել՝ 1 հատը մոտ 91 մլն դրամ:
Ձեռք են բերվել նաև տրակտորների հզորության գութաններ, որոնք պահվում են պատգամավորի
որդու ղեկավարած մեկ այլ ընկերության պահեստում: