Համացանցում հրապարակվել է «Դեդփուլ 2» ֆիլմի վերջնական թրեյլերը
Համացանցում հրապարակվել է ամերիկյան «Դեդփուլ 2» սուպերհերոսների մասին կինոնկարի վերջնական թրեյլերը: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այն մարտի 22-ին հրապարակվել է 20th Century Fox Russia-ի յութուբյան էջում:
Ռեժիսոր Դևիդ Լինչի ֆիլմը հանդիսանում է 2016-ին նկարահանված առաջին մասի շարունակությունը, ինչպես նաև «Իքս մարդիկ» ֆիլմաշարի 12-րդ մասը: Գլխավոր դերը երկու մասում էլ մարմնավորել է Ռայան Ռեյնոլդսը: Ֆիլմում նաև նկարահանվել են Մորենա Բաքարինը, Տի Ջեյ Միլլերը և Ջոշ Բրոլինը:
Ռուսական վարձույթում ֆիլմը կհայտնվի մայիսի 17-ին: Մեծ Բրիտանիայում ֆիլմի թողարկումը նախատեսված է մայիսի 16-ին, ԱՄՆ-ում՝ մայիսի 18-ին: