Добавить новость
103news.com
World News in Armenian
Март
2018

ԱՄՆ-ը մտադիր չէ Ադրբեջանին օգնություն ցուցաբերել, որովհետև դա կխրախուսի վերջինիս ագրեսիվ քաղաքականությունը. Ռ. Մեհրաբյան

0

ՀՀ-ին և Արցախին օգնության չափը 70 մլն դոլարի հասցնելու առաջարկն արած ԱՄՆ 37 կոնգրեսականներից կազմված խումբը բավականին ազդեցիկ է, որը միանգամայն ընդունակ է առաջարկությունը վերածելու որոշման: Մանավանդ, երբ այդ որոշումն էլ բխում է Միացյալ Նահանգների շահերից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:

«Թե ընդհանուր Կոնգրեսն ինչ որոշում կընդունի, ցույց կտան հանգամանքները, բայց բոլոր հնարավորությունները կան այս հայտարարության ընդունման համար»,- հայտնեց նա:

Վերլուծաբանը նշում է, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև լարվածության անընդհատ մեծացումը բավականին ռիսկային է Հայաստանի համար:

«Այդ ռիսկայնությունը, կարծում եմ, պատշաճ կերպով է գնահատվում Արևմուտքում: Եվ այս դրամական հատկացումների մասին խոսակցությունն էլ հենց գալիս է ինչ-որ առումով այս ռիսկերը մեղմելու, քաղաքական առումով կառավարելի դարձնելու համար: Հայաստանի վիճակն այնպիսին է, որ մեր երկիրը չի կարող կտրուկ շարժումներ անել ներկա պահին՝ առանց անպատիժ մնալու Ռուսաստանի կողմից: Սա բոլորի համար էլ պետք է հասկանալի լինի՝ ոչ թե Ռուսաստանը մեր բարեկամն է, դրա համար, այլ որովհետև Հայաստանը Ռուսաստանի պատանդն է»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

Հիշեցնենք, որ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնին կոչ էր արել աջակցել Արցախի և Հայաստանի համար 2019 ֆինանսական տարում 70 միլիոն դոլարի օգնության փաթեթին, որին միացել էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 36 անդամ: 37 կոնգրեսականները, մասնավորապես, կոչ են արել Հայաստանին հատկացնել 30 միլիոն դոլարի տնտեսական, 10 միլիոն դոլարի ռազմական օգնություն և 20 միլիոն դոլար տրամադրել Հայաստանում օթևան ստացած Մերձավոր Արևելքի հայ փախստականներին:

Նամակում նաև կոչ է արվում դադարեցնել ցանկացած օգնությունը Ադրբեջանին և փոխարենը 10 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին՝ ականազերծման աշխատանքներ իրականացնելու և զինադադարի խախտումներ գրանցող սարքավորումներ տեղադրելու նպատակով:

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ կոչն ինչ-որ առումով նաև հայկական կազմակերպությունների լոբբիստական աշխատանքի շնորհիվ է, բայց նրանց աշխատանքը գերագնահատել պետք չէ: Վերլուծաբանի կարծիքով՝ Ադրբեջանի լոբբիստական, ֆինանսական հնարավորություններն էլ շատ ավելի մեծ են, բայց դրանք հաջողության չեն հասնում, քանի որ դա չի բխում Միացյալ Նահանգների շահերից:

«Այսինքն՝ մենք այստեղ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ այդ լոբբիստական ջանքերը միանգամայն տեղավորվում են ԱՄՆ շահերի մեջ: Իսկ թե ինչու Ադրբեջանին մտադիր չեն օգնություն ցուցաբերել, շատ պարզ պատճառով. Նախ՝ ֆինանսական առումով Ադրբեջանը դրա կարիքը չունի, իսկ եթե հարցի քաղաքական կողմը նայենք, ապա դա կխրախուսի Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, ինչը ոչ մի կերպ չի մտնում Միացյալ Նահանգների շահերի մեջ: Հետևապես, դա ուղղակի տեղի չի ունենա»,- նկատեց նա:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ֆինանսական աջակցություն չտրամադրելու հարցում բազմաթիվ գործոններ կան՝ ինչպես Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, այնպես էլ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները:

«Մի կարևոր հանգամանք էլ կուզեի նշել. խոսք է գնում մի գումարի մասին, որը պարզապես չնչին գումար է՝ համեմատած նրա հետ, թե ինչ է հատկացվում Ուկրաինային և Վրաստանին: Նրանց աջակցությունը մոտ կես մլրդ դոլարի մասին է խոսքը՝ չհաշված ուղղակի նվիրատվության կարգով ռազմական օգնությունը, որն ուղղակի տասնյակ միլիոնավոր դոլարներ է կազմում: Խոսքը միանգամայն անհամադրելի չափերի մասին է»,- ասաց նա:

 





Губернаторы России
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы





Москва

Московский аэропорт Домодедово и Всероссийское общество инвалидов заключили соглашение о сотрудничестве


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Бато Багдаев

Сказка театра Ульгэр в Бурятии «Волшебный платок бабушки Дари» - это захватывающее путешествие в мир волшебства - Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети:




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча


ATP

Лучший теннисист Казахстана узнал позицию в обновленном рейтинге ATP



Новости Крыма на Sevpoisk.ru


Жанна Фриске

Память Жанны Фриске почтили посмертной наградой и ее песней на музыкальной премии



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России