Ֆլորիդայի ավագ դպրոցը, որտեղ հրաձգության հետևանքով 17 մարդ էր մահացել, սաներին կպարտավորցնի թափանցիկ պայուսակներ կրել
Ֆլորիդայի ավագ դպրոցում, որտեղ անցյալ ամիս զինված աշակերտի գործողություններ հետևանքով 17 մարդ էր մահացել, աշակերտներին կպարտավորեցնեն թափանցիկ թիկնապայուսակներ կրել:
Ինչպես հայտնում է The Independent-ը, դպրոցի տնօրինությունը նման որոշում է կայացրել զինված հարձակումից, ինչպես նաև դրանից հետո աշակերտներից մի քանիսի մոտ դանակ հայտնաբերելուց հետո:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Փարքլենդ քաղաքի ավագ դպրոցի սաներից մեկը հրաձգություն էր իրականացրել, ինչի հետևանքով 17 մարդ զոհվել էր:
Ավելի ուշ հաղորդվում էր, որ 17 մարդու կյանք խլած Նիկոլաս դե Խեսուս Կրուզը, որը փետրվարի 15-ին կանգնել էր դատարանի առաջ, տառապում է աուտիզմով: