Ուրուգվայն ընկերական մրցաշարում հաղթել է Չեխիային (տեսանյութ)
Ուրուգվայի հավաքականը «China Cup» ընկերական մրցաշարի շրջանակում 2:0 հաշվով հաղթել է Չեխիայի ընտրանուն:
Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացել է Լուիս Սուարեսը` նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացնելով:
Երկրորդ գնդակը խփել է Էդինսոն Կավանին: Վերջինս գնդակը մրցակցի դարպասն է ուղարկել շրջադարձ հարվածով:
Նշենք, որ մրցաշարի եզրափակչում Ուրուգվայը կհանդիպի Ուելսին, որը երեկ 6:0 հաշվով ջախջախել էր Չինաստանին:
Ուրուգվայ-Չեխիա` 2:0
Գոլերը` Սուարես (10, 11մ), Կավանի (38)