Ռոջեր Ֆեդերեր. Ինդիան Ուելսի մրցաշարում պարտությունս շուտ մոռացա
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոսել է Ինդիան Ուելսի մրցաշարի եզրափակչում Խուան Մարտին Դել Պոտրոյից կրած պարտության մասին:
«Ըստ օրենքի` նման պարտություններից հետո որոշ ժամանակ է հարկավոր պարտությունը մոռանալու համար: Ամեն ինչ կախված է հանդիպման լարվածությունից:
Գոհ եմ իմ ցուցադրած խաղից և մարզավիճակից: Անկեղծ ասած, բավականին շուտ եմ դադարել մտածել այդ մասին: Ցավոք` չհաղթեցի, սակայն վերջին շրջանում ինձ միշտ հաջողությունը ժպտացել է, այդ պատճառով այդքան էլ չեմ տխրել»,- Ֆեդերերի խոսքն է մեջբերում «ATP»-ի մամուլի ծառայությունը: