Նավթի գինը գերազանցել է 70 դոլարի շեմը
Նավթի համաշխարհային գներն աճել են մարտի 23-ին անցկացվող աճուրդի ընթացքում՝ հաղթահարելով մեկ բարելի համար 70 դոլարի հոգեբանական շեմը: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով առևտրային բորսաների տվյալները:
Հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE Futures բորսայում կազմել է 70.10 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեխասյան ապրանքանիշի նավթի արժեքը նյույորքյան NYMEX ապրանքային բորսայում կազմել է 65.33 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Աճուրդի մեկնակի պահին Brent-ի գները 5.9 տոկոսի աճ էին գրանցել, որը ռեկորդային ցուցանիշ է անցյալ տարվա հուլիսից ի վեր, իսկ WTI-ի գները՝ 4.9 տոկոսի աճ:
Նավթի գներն սկսել են աճել ԱՄՆ էներգետիկայի նախարարության հրապարակած հաշվետվության ֆոնին, որում ասվում էր, որ նավթի և բենզինի պաշարները վերջին մեկ շաբաթում անսպասելիորեն նվազել են 2.6 մլն բարելով: Մինչդեռ շուկայի վերլուծաբանները պաշարների աճ էին ակնկալում: