Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կա առնվազն 15 զոհ ու 50 տուժած
Աֆղանստանի Գիլմենդ նահանգի Լաշկարգախ քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մահացել է առնվազն 15 ու վնասվածքներ ստացել 50 մարդ։
Ինչպես նշում է 1 TV հեռուստաալիքը, պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։
Tolo News հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ Գիլմենդի նահանգապետը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել մարզադաշտի մոտակայքում։