Ի՞նչ նպատակ է հետապնդում Թուրքիան Սիրիայում
Աֆրինում ձեռնարկած ռազմարշավից հետո Թուրքիան դարձավ Սիրիայում հիմնական խաղացողներից մեկը: Իսկ երկարատեւ հեռանկարում ի՞նչ նպատակ է հետապնդում եւ ինչի՞ է պատրաստ թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Սիրիական Աֆրինում Թուրքիայի ռազմական գործողությունն ուղղված է քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» խմբավորման դեմ, սակայն դա կարելի է դիտարկել որպես Սիրիայի ապագայի կանխորոշման մեջ ակտիվ դերակատարություն ունենալու Անկարայի հերթական փորձ: […]