Մոսկվան հայտնում է Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ հյուպատոսությունը փակելու, դիվանագետներին արտաքսելու մասին
![Մոսկվան հայտնում է Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ հյուպատոսությունը փակելու, դիվանագետներին արտաքսելու մասին](https://gdb.rferl.org/CAB6A92C-BCB0-46EC-8D39-EFE34B6285AF_w800_h450.jpg)
Մոսկվան հայտարարում է Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ հյուպատոսությունը փակելու մասին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա նաև հայտնել է Սանկտ Պետերբուրգից նույնքան դիվանագետներ արտաքսելու մասին, որքան Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգներն ու մյուս երկրներն արտաքսել են իրենց երկրներից։
Հիշեցնենք՝ ռուսաստանցի նախկին լրտես 66-ամա Սերգեյ Սկրիպալին և նրա 33-ամյա դստերը մարտի 4-ին հայտնաբերել են Սոլսբերիում պարտեզի նստարանին՝ անգիտակից վիճակում:
Մեծ Բրիտանիան Ռուսաստանին է մեղադրում նրանց նյարդա-պարալիտիկ նյութով թունավորելու համար և Լոնդոնից արտաքսում ռուսաստանցի 23 դիվանագետի:
Մոսկվան կտրականապես հետքում է այս մեղադրանքը և ի պատասխան Լոնդոնի՝ նույն թվով բրիտանացի դիվանագետ արտաքսում Ռուսաստանից:
Աշխարհի գրեթե երեք տասնյակ երկրներ աջակցելով Բրիտանիային, իրենց երկրներից արտաքսել են շուրջ 150 ռուսաստանցի դիվանագետի: Իսկ Սլովակիան, Մալթան և Լյուգսեմբուրգն իրենց դեսպաններին հետ են կանչել Մոսկվայից: